ԵՐԵՎԱՆ — ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ժամեր առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո կուսակցության խոսնակը շնորհակալություն հայտնեց տարեց ընտրազանգվածին ամեն ինչի համար: Ուղերձում կարևորվում է նրանց դերը հաջող ընտրություններ կազմակերպելու հարցում:
«Հանրապետական կուսակցության անունից շնորհակալություն եմ հայտնում 70-ն անց բոլորին: Շատերը ասում են, որ դուք անիմաստ բեռ եք մեր բյուջեի վրա, բայց դուք ապացուցեցիք, որ շատ կարևոր եք և թանկ», — հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Առանց ձեզ` մեր սիրելի տատիկ-պապիկներ, մեր հաղթանակը հնարավոր չէր լինի»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ևս ընտրություններում հիմնական որոշիչ ուժը եղել են եզրափակիչ տարիքի ՀՀ քաղացիները: Տիգրան Մուկուչյանը նշեց. «Ձայների մոտ կեսը որ ստացել են առաջատար երկու իշխանական կուսակցությունները ապահովել է երկրի պապիկ-տատիկեղենի համեմատաբար շարժունակ զանգվածը»:
Իշխանական աղբյուների փոխանցմամբ մոտակա օրերին ՀՀ յուրաքանչյուր պապիկ-տատիկի կտրամադրվի երկու կիլո դոկտորական կալբաստ:
[…] ԵՐԵՎԱՆ – ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ժամեր առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո կուսակցության խոսնակը շնորհակալություն հայտնեց տարեց ընտրազանգվածին ամեն ինչի համար: Ուղերձում կարևորվում է նրանց դերը հաջող ընտրություններ կազմակերպելու հարցում: Գրում է armcomedy.com-ը: […]