Press "Enter" to skip to content

Թոշակի բարձրացումը կփոխարինվի «զանգ թոռնիկից» ծրագրով

«Տատիների հետ կխոսեք էնքան ջիգյարով, որ մոռանան իրենց անհամ թոռներին», - վարչապետ:
«Տատիների հետ կխոսեք էնքան ջիգյարով, որ մոռանան իրենց անհամ թոռներին», — վարչապետ:

ԵՐԵՎԱՆ — Կառավարությունը խոստանում է հատուցել թոշակների չափը ոչ նյութական աջակցությամբ. «Թոշակառուների իրական խնդիրը անտեսված լինելն է, ոչ թե թոշակը: Հենց այս Նոր տարուն բոլոր նախարարները կզանգեն մեր թոշակառուներին և կշնորհավորեն տոները», — բացատրեց վարչապետը:

Կառավարության հետազոտության համաձայն թոշակառուների կյանքի որակը հիմնականում իջեցնում են ոչ թե ցածր թոշակները, այլ անջիգյար թոռները, որոնք նեղություն չեն քաշում գոնե ամիսը մեկ զանգել իրենց ծեր ազգականներին:

ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը բացատրում է ծրագրի մանրամասները. «Մենք չենք սահմանափոկվելու միայն զանգելով: Ողջ հունվարի ընթացքում նախարարները և պատգամավորները կայցելեն թոշակառուներին և կարեկցող դեմքով կլսեն իրենց սիրտաճմլիկ, հուզական և թափակ պատմությունները Սովետի մասին»:

«Մենք այցելել ենք մի քանի պիլոտային տատիների և ստացել ջերմ արձագանք և 3 կգ կանֆետ», - նախարար:
«Մենք այցելել ենք մի քանի պիլոտային տատիների և ստացել ջերմ արձագանք և 3 կգ կանֆետ», — նախարար:

Տարեցների համայնքը մեծ ոգևորությամբ է ընդունել լուրը: Թոշակառու Սրափիոն Ավագյանը, 87 տարեկան, նշում է. «Էդքան պահել մեծացրել ենք, մի հատ չեն զանգում հարցնեն սաղ ենք, սաղ չենք… Շատ անշնորհակալ ազգ դուրս եկան թոռները..», — ահազանգում է ծերուկը հավելելով, — «կառավարությունը թոռան պես քաղցր բան է… եթե զանգեն իհարկե»:

ՍոցԱպ նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ բացի ամանորյա զանգերից, իրենց նախարարությունը ամիսը մեկ անգամ թոշակի օրը, կզանգի թոշակառուներին: «Հաշվի առնելով իրենց իսկ խնդրանքները, մենք ամեն ամսվա առաջին օրը կզանգենք, և կհարցնենք` սաղ եք, սաղ չեք: Իսկ միայնակ թոշակառուներին կայցելի Հրանուշ Հակոբյանը և կնվիրի յուրաքանչյուր թոշակառուի մեկ փոքրիկ սփյուռքահայ», — նշեց Ասատրյանը:

Ըստ անանուն աղբյուրների կառավարության կողմից ուշադրությունը լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված: Իսկ զանգերից հրաժարվող ծերերին կայցելի անձամբ Առաքել Մովսիսյանը և կբացատրի կառավարության ֆինանսաբյուջետային քաղաքականության սահմանափակումները:

 

 

In association with AUA “Public Opinion Shaping” group