Press "Enter" to skip to content

Առողջապահության նախարարը պարզաբանեց քանի ծննդկանի մահվան դեպքում կզբաղվի խնդրով

ff
Նախարարը կզբաղվի ավելի գլոբալ, համընդհանուր ու երբեմն աբստրակտ դեպքերով

ԵՐԵՎԱՆ. Երեկ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ չի զբաղվելու «մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով»։ Իրարանցում առաջացրած հայտարարությանը այսօր հետևեց նախարարի գրասենյակի պարզաբանումը, որը ներկայացնում ենք ստորև՝

«Մեծ զարմանքով նկատեցինք, որ նախարարի երեկվա հայտարարությունը դարձել է
քննարկման գլխավոր թեմա՝ ստվերելով գազի էժանացումն ու արագաչափերի պետականացումը։ Ուստի հարկ ենք համարում հստակեցնել կոնկրետ քանի նորածնի մահվան դեպքում նախարարը անձամբ կզբաղվի այդ գործով։ Առավել իրատեսական քանակն է՝ 15։ Կամ 18, եթե խիստ ծանրաբեռնված ամիս է և կան բազմաթիվ ավելի կարևոր, ավելի նախարարական անելիքներ։ Կամ 12, եթե արձակուրդաշատ, թեթև ամիս է, օրինակ՝ օգոստոս։ Օգոստոսին հնարավոր է, որ նույնիսկ 10 մահացած նորածնի դեպքում նախարարը անձամբ կզբաղվի այդ դեպքերով։ Բայց դեկտեմբերին դժվար՝ դեկտեմբերին բազմաթիվ են գրիպի համաճարակները։ Եթե լինի խոզի գրիպի նոր ալիք, հնարավոր է նախարարը ժամանակ չգտնի զբաղվել նույնիսկ 20-22 ծննդկանի մահվան դեպքով։ Իհարկե ավելի լավ կլինի, որ բոլորդ մնաք առողջ։ Ե՛Վ դուք հանգիստ կլինեք, և՛ նախարարի գլուխը ահագին կթեթևանա։ Կրկին ցանկանում ենք հիշեցնել, որ գազը էժանացել է։ Իսկ Parking City Service-ի գումարները այսուհետ կմտնեն բյուջե»։

Մեզ հասած լուրերի համաձայն՝ առողջապահության նախարարությունը քննարկում է մահացած ծննդկանների դեպքերը Հնդկաստան outsourcing անելու ուղղիներ։

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.