ԵՐԵՎԱՆ — Գործադիրին մոտ կանգնած աղբյուրը հաղորդում է, որ այսօր ժամը 12-ի սահմաններում ՀՀ Կառավարությունը արձանագրեց նոր հաջողություն՝ անմիջապես կառավարության շենքի դիմաց բռնվել է ամենահայտնի և առասպելական պոկեմոնը՝ Պիկաչուն։ Հարկն է նշել, որ Pokémon GO հավելվածով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովը կազմավորվել էր ընդամենը 5 օր առաջ և արդեն արձանագրում է նման հաջողություն։ Նախարարները կարծիք են հայտնում և այս ձեռքբերումը ոչ միայն դրական կազդի Հայաստանի վարկանիշի վրա Doing Business զեկույցում, այլ կբարելավի ընդհանուր ներդրումային մթնոլորտը երկրում։
«Եթե լիներ հասարակ Diglett-ը կամ Krabby-ն այսքան ոգևորություն չէր լինի, բայց խոսքը Պիկաչուի մասին է։ Դժվար է պատկերացնել ինչ ձեռքբերումներ կունենանք մինչև եռամսյակի ավարտը»,- նշեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ Նա հավելելեց, որ Pokémon GO ժամանակավոր հանձնաժողովը մոտ ապագայում կստանա մշտական հանձնաժողովի կարգավիճակ և մենաշնորհների դեմ պայքարին հատկացված ֆինանսական միջոցների զգալի մասը։ «Ժամանակն է թիրախավորենք այն ոլորտները, որտեղ հաջողություն ենք գրանցում ու ժամանակ չվատնենք ձախողված պայքարների վրա։ Այո, մենաշնորհները մնացին, բայց երկիրը ձեռք բերեց մի ամբողջ Պիկաչու», — ընդգծեց նախարարը։
Բայց ախր այդ PokeBall-երի գումարը մեր նման հասարակ հարկատուների հարկերից են հավաքված :Ճ Մենք ել պետք է մաս ունենանք Pikachu-ից…. Ասենք գոնե մի ոտքը: