Press "Enter" to skip to content

Տիգրան Մուկուչյանը վերահաշվարկի դիմում կներկայացնի Եվրատեսիլին

ff
Մուկուչյանները լարված սպասում են վերջնական տվյալներին

ԿԸՀ Նախագահ Տիգրան Մուկուչյանի կարծիքով Եվրատեսիլ մրցույթին Իվետա Մուկուչյանը (խմբ.՝ համընկնումը պատահական է) ստացել է ավելի մեծ քանակությամբ ձայն, քան հայտարարվել է վերջնական արդյունքներում։  «Քվեարկությունը չի արտացոլում ընտրողների կամքը՝ մենք ունենք բազմաթիվ տեղեկություններ, որ Մուկուչյանին տված ձայների որոշ մաս պարզապես հաշվի չեն առել», — նշեց Մուկուչյանը։ Մուկուչյանի տվյալներով Ուկրաինայի կառավարությունը օգտագործել է շրջիկ քվեարկողներ, ովքեր նախ քվեարկել են մի երկրում, այնուհետ շուտափույտ գնացել մեկ այլ երկիր և կրկնակի քվեարկել։ Մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպանատները օգտագործել են վարչական ռեսուրսներ ու ընտրողներին խոստացել են 5000 դրամ ընտրակաշառք յուրաքանչյուր Ուկրաինայի օգտին քվեարկած ՍՄՍ-ի դիմաց։ «Հիշենք, որ առաջին փորձից հետո բոլորը միաձայն պնդում էին, որ Հայաստանն է հաղթելու։ Թե՛ karlson014.wordpress.com հանրահայտ շվեդական բլոգի հոդվածը, թե՛ Josse Svensen օգտատերի ֆեյսբուքյան էջում անցկացրած հարցումը վկայում էին մեր ապագա առաջին տեղի մասին։ Այսպիսի չարաշահումները էականորեն ազդում են քվեարկության արդյունքների վրա և մենք պատրաստ ենք հասնել մինչև ամենաբարձր ատյանի դատարաններ», — հավելեց Մուկուչյանը. «Եթե նույնիսկ չհասնենք Մուկուչյանի լիարժեք հաղթանակին, գոնե մի քանի հորիզոնականով կբարելավենք նրա վերջնական տեղը»։

6 Comments

  1. inessa inessa 15/05/2016

    1 blogn u cer karciq@ shat qich en. Henc haxordman skzbic el asum ein Rusastanne amenahavanakan haxtox@ bayc inch exav? Rusastanner axqat te rus qvearkoxnern ein qich?

    • Աշոտ Աշոտ 16/05/2016

      սա հումորային նախագիծ է, և բոլոր նյութերն էլ բնականաբար հումորային են, այնպես որ…

  2. Artur Artur 15/05/2016

    jox mi qich xndalu chi? 5000 dram 🙂

  3. A. M. A. M. 16/05/2016

    հախթանակ չի, հաղթանակ է

  4. Հայկ Հայկ 16/05/2016

    Հարգելի՛ մեկնաբանողներ,
    Էս ամենը հումոր է,
    Մի քիչ թեթև ընդունեք 🙂

Մեկնաբանությունները փակ են.