Հաշվի առնելով երկրի լարված վիճակը` ՀՀ Առանցքային օլիգարխների լիգան հրապարակել է հայտարարություն, որի համաձայն մինչև տարվա վերջ Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Գագիկ Ծառուկյանը և մի շարք այլ մեծահարուստներ կվերադառնան հարկային դաշտ:
«Մեր Լիգային անդամները մի քանի տարբերակ են քննարկել օգնելու Հայաստանին: Տարբերակների մեծ մասը կապված էր հաշիվ բացելու և Սփյուռքից օգնություն խնդրելու հետ: Սակայն ի վերջո որոշվեց ինչ-որ չափով նաև սեփական մասնակցությունը ունենալ», — նշում է ՀՀ Առանցքային օլիգարխների լիգայի քարտուղարը:
«Ի վերջո որոշվել է մի փոքր մտնել հարկային դաշտ: Միանգամից ասեմ, որ դա հեշտ որոշում չէր, որովհետև օլիգարխների մի զգալի հատված ալերգիկ է հարկային դաշտի նկատմամբ: Մի մասն էլ պարզապես զզվող է հարկերի հարցում, սակայն կարևորը, որ որոշումը կայացվել է»:
Լիգայի մեկ այլ ներկայացուցիչ Երևանի անշարժ գույքի 35%-ի սեփականատեր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը որոշել է գնալ մեկ քայլ առաջ: «Բացի բիզնեսները հարկային դաշտ մտցնելուց ես պատրստ եմ նաև 90-ականներին իմ պաշտոնի չարաշահմամբ յուրացրած անշարժ գույքի եկամուտի 0,5%-ը նվիրել բարեգործությանը», — նշել է Մելքումյանը:
Ընդհանուր առմամբ փորձագետների կարծիքով մինչև տարվա վերջ օլիգարխների ապօրինությունների նվազման շնորհիվ հնարավոր կլինի գնել կես տանկ: