«Իրական կյանքում նա բոմբ է,» — պարզաբանում է ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Վալենտին Ասմունքյանը, — «Ասող, խոսող, համոզող: Ուղղակի տեսախցիկների առաջ մի քիչ կաշկանդվում ա ու իրան պահում ա մի քիչ ամաչկոտ ու չխոսկան ու անարդյունավետ:»
Աղբյուրների պդնմամբ ամենալարված պահերին նա անընդհատ ֆեյսբուքյան կապի մեջ էր միջազգային համայնքի հետ, սակայն այդ ամենը անում էր թաքուն, անտեսանելի և մութ ժամերի:
«Մի անգամ նա նույնիսկ poke է արել անձամբ Պան Գի-Մունին: Այո, այո` ՄԱԿ-ի քարտուղարին», — պնդում է աղբյուրը, — «իսկ նոր տարվա կողմը այնքան էլեկտրոնային բացիկ ու Jingle Bells-ի ռեմիքսներ ա ուղարկում այլ երկրների ԱԳՆ-ներին, որ ամբողջ աշխարհում այդ երաժշտությունն է հնչում»:
ԱԳՆ պնդմամբ առանձնահատուկ արդյունավետ են աշխատում նաև ամենակարևոր դաշնակից երկներում աշխատող դեսպանները: Վրաստանում ՀՀ դեպսանը, օրինակ, պարբերաբար ապացուցում է, որ այդ երկրում ոչ մի այլ դեսպան չի կարող բարձրացնել ծանրաձողեր, ինչպես նա:
Մի դիվանագիտական երեկույթի ժամանակ ՀՀ դեսպանը Վրաստանում բարձրացրել է Լյուքսեմբուրգի դեսպանին, ինչը շատ ոգևորել է Բելգիայի ներկայացուցչին:
Ռուսաստանում ՀՀ դեսպանը ևս ծավալում է ակտիվ գործունեություն և մեկ ամսում կազմակերպել է երեք մշակութային երեկույթ նվիրված հայ-ռուսական բանասիրական կապերին :