Press "Enter" to skip to content

Հակակոռուպցիոն խորհուրդը կքննարկի ԴԱՀԿ-ի նախկին պետի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը

«Մարդս մարդ լինի: Իսկ Միհրան Պողոսյանը լավ մարդ ա: Այսքանը» , - հակակոռուպցիոն խորհուրդ
«Մարդս մարդ լինի: Իսկ Միհրան Պողոսյանը մեծատառով մարդ ա: Այսքանը» , — հակակոռուպցիոն խորհուրդ

Հակակոռուպցիոն խորհրդի նախագահ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է մինչև տարվա վերջ քննարկել օֆշորային սկանդալի մեջ հայ պաշտոնյայի ներգրավվածությունը: Նախքան դա վարչապետի պնդմամբ պետք է լուծեն այլ հարցեր:

«Այս պահին մի ոչ պակաս կարևոր գործ ենք ուսումնասիրում. սիգարետի կրպակատերերից մեկը հարկայինից թաքցրել է 34 հազար դրամի եկամուտ… », — նշել է հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը, — «հենց որ այդ սրիկային տեղադրենք ճաղերի հետևում, կանցնենք օֆշորային գործին»:

Հակակոռոիպցիոն հանձնաժողովի մեկ այլ ներկայացուցիչ ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը ուռճացված է գնահատել օշֆորային սկանդալը: «Անկեղծ ասած ես լավ ճանաչում եմ Միհրան Պողոսյանին և վստահեցնում եմ, որ նա հիանալի անձնավորություն է` հասնող ընկեր, հումորով, աղուհացով ու ջիգյարով: Չեմ կարծում, որ նա կարող է ներգրաված լինել որևէ կոռուպցիոն սխեմաներում»:

Հակակոռուպցիոն հանձնաժողովի հանրության հետ կապերի պատասխանատու “Մարդակեր” մականունով Բենիամին Պիսկունցը նշում է. «Ցանկացած մեղադրանք ԴԱՀԿ-ի նախկին պետի նկատմամբ պարզապես վիրավորական է: Մենք իհարկե կքննենք հարցը, բայց ի վերջո կարծում եմ հասարակությունը պետք է հատուցի պարոն Պողոսյանի կրած սթրեսը և աշխատանքի կորուստը»:

12 Comments

  1. Վայ, ինչ պիսի ընկերություն,հարազատություն, բարեկամություն, քավորություն․․․․․․․․․․․((((((((((()))))))))) Здорово, правда?????

  2. Հայաստանի Ամենակոռուպացված նախարարը երբևէ, միայն ձեր ավարով Հայկական Բանակը մինչև ատամները զինված կլիներ

  3. Ախպեր, շունը շան թաթ չի‘ կծում, սրանք են մեր տզրուկները:

Մեկնաբանությունները փակ են.