Այսօր կայացած ասուլիսին շուկայագետները հերքեցին, որ բանանի գների թանկացումը պայմանավարոված է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի հրաժարականով։ «Միջազգային շուկայում բանանի գինը բարձրացել էր դեռ 1 ամիս առաջ, սակայն Հայաստանում դեռ սպառվում էր առկա բանանի պաշարը։ Միայն այսօր սկսեց իրացվել նոր ներմուծված բանանը և գինը բարձրացավ», — բացատրում է «Հայբանան» ասոցիացիայի նախագահ, շուկայագետ Մարտուն Պողոսյանը։
Նրա գործընկեր Մնաց Պողոսյանը հաստատում է բանանի գնի օբյեկտիվ աճը և մեջբերում վերջերս լույս տեսած վերլուծություն, համաձայն որի Հայաստանում և Ադրբեջանում բանանը նույն արժեքն ունի։ «Ցավում եմ, որ մեր բանանի արժեքը համեմատվում է ադրբեջանական բանանի արժեքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ նման գնային քաղաքականությունը պատճառ դառնա մեր երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև տնտեսական զուգահեռներ անցկացնելու համար», — նշեց, շուկայագետ, բանանի պաշտպանության հիմնադրամի համակարգող Մնաց Պողոսյանը։
Բանանի թանկացումը կարող է հանգեցնել մի շարք շղթայական թանկացումների՝ արդեն վերանայվում են բանանի ֆրեշի, բանանի յոգուրտի և նարնջի գները՝ վերջինս զուտ ընկերովի է թանկանում։ Շուկայագետ/բանանաբան Միխայիլ Պողոսյանի կարծիքով բանանի գինը կարող է նվազել եթե նախկին ԴԱՀԿ ծառայության պետը նոր պաշտոն ստանա. «Բայց միևնույնն է դա պայմանավորված կլինի զուտ միջազգային շուկայում բանանի գների անկումով՝ Միհրան Պղոսյանի նոր պաշտոնը ուղղակի հաճելի բոնուս կլինի երկրի համար»։
4 Comments
Մեկնաբանությունները փակ են.
Ինչ կապված է -ի հետ Պողոսյան է???????????? գործընկեր՝ Պողոսյան, ասոցիացիայի նախագահ՝ Պողոսյան, շուկայագետ՝ Պողոսյան…………………….. Здорово, правда?
VOROVHETEV MENAK INQN E NERKROX, XENCH JOXOVRDI ODER@ PAKELA MENAK INQNA NERMUCUM, U INCH GIN UZUMA DNUM, DRA HAMAR EL AMENAKAROX E DAREL:
lavner
What? Bananas??