Press "Enter" to skip to content

Էդվարդ Նալբանդյանը մյուս շաբաթ արձակուրդ չի վերցնի

Նախարարը չի բացառում, որ մինչև ժամը 7-8 կմնա աշխատանքի վայրում
Նախարարը չի բացառում, որ մինչև ժամը 7-8 կմնա աշխատանքի վայրում

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ մի փոքր էլ կհետաձգի իր արձակուրդը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Պարոն Նալբանդյանը պատրաստվում էր երեք շաբաթ հագիստ վայելել Փարիզում, այցելել Ֆրանսիայի մի քանի գողտրիկ վայրեր և զմայլվել Կաննի ծովափով։ «Իսկապես նախարարի հոգնածությունը մեծ էր, վերջին անգամ արձակուրդ էր գնացել ընդամենը մի քանի ամիս առաջ և լարված աշխատանքից լիցքաթափվելու կարիք բնականաբար ունի։ Սակայն հաշվի առնելով վերջին զարգացումները, պարոն նախարարը որոշեց մեկ շաբաթ էլ ոտքը կախ գցել արտգործնախարարությունում», — նշեց Նալբանդյանի օգնական Ուինսթոն Բերիմորը։

Paris....
Paris….

Նախարարի անկոտրուն մտադրության ողջ հզորությունը հնարավոր է ամբողջովին ըմբռնել, միայն Փարիզը ապրիլին տեսնելուց հետո։ «Երևի լավագույն ամիսն է Փարիզ գնալու համար։ Փոքրիկ կաֆեներում արդեն կարելի է սուրճ ըմպել, եղանակը դեռ շոգ չէ, քաղաքը զբոսաշրջիկներով ծանրաբեռնված չէ։ Մի դրախտ է ապրիլյան Փարիզը», — պատմում է «Մարկ Թրեվել» տուրիստական գործակալության տնօրենը։
Էդվարդ Նալբանդյանը կմնա Երևանում և կշարունակի ղեկավարել արտգործնախարարության աշխատանքը միջազգային կառույցների հետ։ Կտրուկ դրական փոփոխության դեպքում նախարարը կքննարկի ավելի վաղ արձակուրդ գնալու տարբերակը։

25 Comments

  1. Mer xexch naxararner@ irents amboxj 1 amsva ashxatavardz@ Artsax poxantseluts heto tesnes inchpes en aprelu, el ur mnats te meknen hangsti…?

  2. Իզուր, թող գնա արձակուրդ, տեղը մի հատ գերան դնենք ավելի լավ կաշխատի

  3. Ցանկալի է, որ վերցնի էտ արձակուրդը` դրանով ավելի շատ օգտակար կլինի մեր երկրին

  4. Cankali kliner hrajarakan tayr u qo het miasin amboxj karavarutyunn.Es mardn nenc maymedarovi dzerq@ sexmec`karces halal axpern er u zugaher chkayacac jokonday jpit er demqin.

  5. մեղք, մեղք,,,ոնցա դիմանալու էսքան տանջալից բանակցություններից ու աշխատանքից հետո… մի քիչ թասիբ ունենա կվերցնի էտ արձակուրդն ու հավերժ կհեռանա…

  6. Տեսնես որևէ պաշտոնյա զգում է իր մեղավորությունը, անմեղ զինվորներ են զոհվում, մինչև այդ ոչ մեկի մտքով էեր անցնում զենք առնել???

Մեկնաբանությունները փակ են.