Press "Enter" to skip to content

Ազգային ժողովում հնչեց 1000-րդ հոբելյանական քֆուրը

*%$#)@*
*%$#)@*

Խորհրդարանի հերթական քառօրյայի ընթացքում տեղի ունեցավ 1000-րդ հոբելյանական հայհոյանքի հնչեցման հանդիսավոր արարողությունը։ Այդ մեծագույն պատվին արժանացավ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ում քրտնաջան աշխատանքի շնորհիվ վերջին 9 տարիների ընթացքում հնարավոր դարձավ ուշունցների ընդհանուր քանակը 361-ից հասցնել 999-ի։
«Սա պատմական պահ է բոլորիս համար, ուստի շատ մեծ պատասխանատվություն եմ զգում», — լրագրողների հետ կիսվեց փոքր-ինչ հուզված Մովսիսյանը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերով, ավելի ճիշտ թեկնածու 1000-րդ քֆուրն արտաբերելու համար դժվար կլիներ ընտրել։ «Իսկապես, երբ պարոն Մովսիսյանը առաջին անգամ ընտրվեց, շատերի մոտ կասկածներ կային, թե որն է լինելու նրա դերը խորհրդարանում։ Սակայն նա արագ գտավ իր տարերքը ու հիմա Առաքելի առաքելությունը պարզ դարձավ բոլորի համար։ Բառախաղը պատահական էր», — նշեց Շարմազանովը։
Երկմտելով «համբալ» և «դիշովկա» ուշունցների միջև, պատգամավորը ի վերջո կանգ առավ «դիշովկա»-ի վրա։ «Նախ չէի ուզում շատ կոպիտ հայհոյանք տալ՝ հազար ու մի մարդ կարող է մեզ նայել, երկրորդն էլ հիմա մենք ԵՏՄ անդամ ենք և չպետք է որևէ բան թաքցնենք մեր գործընկերներից», — բացատրեց Մովսիսյանը։
Նստաշրջանի ավարտին նախատեսվում է պարոն Մովսիսյանի այցը մի շարք այլ երկրներ՝ փորձի փոխանակման նպատակով։ «Շատ խորհրդարաններում պատգամավորները ուժ են կիրառում, ծեծ ու ջարդ, իսկ դա անթույլատրելի է։ XXI դարում պետք է կոնֆլիկտները լուծել վերբալ ճանապարհով, առանց բռնի ուժի», — ամփոփեց Մովսիսյանը։

12 Comments

  1. 1000րդը Նիկոլնա տվել դե չնայած աբառաոտկայա ֆռացել էտ էլ հաշիվ չի

  2. իսկ առաջատար քֆուրչիների տասնյակը երբ են հրապարակելու ?

  3. […] armcomedy.com-ը գրում է. Խորհրդարանի հերթական քառօրյայի ընթացքում տեղի ունեցավ 1000-րդ հոբելյանական հայհոյանքի հնչեցման հանդիսավոր արարողությունը։ Այդ մեծագույն պատվին արժանացավ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ում քրտնաջան աշխատանքի շնորհիվ վերջին 9 տարիների ընթացքում հնարավոր դարձավ ուշունցների ընդհանուր քանակը 361-ից հասցնել 999-ի։ «Սա պատմական պահ է բոլորիս համար,ուստի շատ մեծ պատասխանատվություն եմ զգում», – լրագրողների հետ կիսվեց փոքր-ինչ հուզված Մովսիսյանը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերով, ավելի ճիշտ թեկնածու 1000-րդ քֆուրն արտաբերելու համար դժվար կլիներ ընտրել։ «Իսկապես, երբ պարոն Առաքելյանը առաջին անգամ ընտրվեց, շատերի մոտ կասկածներ կային, թե որն է լինելու նրա դերը խորհրդարանում։ Սակայն նա արագ գտավ իր տարերքը ու հիմա Առաքելի առաքելությունը պարզ դարձավ բոլորի համար։ Բառախաղը պատահական էր», – նշեց Շարմազանովը։ Երկմտելով «համբալ» և «դիշովկա» ուշունցների միջև, պատգամավորը ի վերջո կանգ առավ «դիշովկա»-ի վրա։ «Նախ չէի ուզում շատ կոպիտ հայհոյանք տալ՝ հազար ու մի մարդ կարող է մեզ նայել, երկրորդն էլ հիմա մենք ԵՏՄ անդամ ենք և չպետք է որևէ բան թաքցնենք մեր գործընկերներից», – բացատրեց Մովսիսյանը։ […]

  4. […] armcomedy.com-ը գրում է. Խորհրդարանի հերթական քառօրյայի ընթացքում տեղի ունեցավ 1000-րդ հոբելյանական հայհոյանքի հնչեցման հանդիսավոր արարողությունը։ Այդ մեծագույն պատվին արժանացավ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ում քրտնաջան աշխատանքի շնորհիվ վերջին 9 տարիների ընթացքում հնարավոր դարձավ ուշունցների ընդհանուր քանակը 361-ից հասցնել 999-ի։ «Սա պատմական պահ է բոլորիս համար,ուստի շատ մեծ պատասխանատվություն եմ զգում», – լրագրողների հետ կիսվեց փոքր-ինչ հուզված Մովսիսյանը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերով, ավելի ճիշտ թեկնածու 1000-րդ քֆուրն արտաբերելու համար դժվար կլիներ ընտրել։ «Իսկապես, երբ պարոն Առաքելյանը առաջին անգամ ընտրվեց, շատերի մոտ կասկածներ կային, թե որն է լինելու նրա դերը խորհրդարանում։ Սակայն նա արագ գտավ իր տարերքը ու հիմա Առաքելի առաքելությունը պարզ դարձավ բոլորի համար։ Բառախաղը պատահական էր», – նշեց Շարմազանովը։ Երկմտելով «համբալ» և «դիշովկա» ուշունցների միջև, պատգամավորը ի վերջո կանգ առավ «դիշովկա»-ի վրա։ «Նախ չէի ուզում շատ կոպիտ հայհոյանք տալ՝ հազար ու մի մարդ կարող է մեզ նայել, երկրորդն էլ հիմա մենք ԵՏՄ անդամ ենք և չպետք է որևէ բան թաքցնենք մեր գործընկերներից», – բացատրեց Մովսիսյանը։ […]

  5. VOCHTE AZGAIN JOXOV AYL AZGAIN AXOR CHNAYAC SRANC NMANNERIN NUYNISK APSOSE ANASUN KOCHEL@ AXORI KENDANINNER@ ELI MARDKUTYAN@ OGUTEN BERUM U HAVANABAR KNEXAANAIN VOR HASKANAIN TE IRENC UM HETEN HAMENATUM AVELI SHAT AXBANOCI AXBEN QAN AZGAIN JOXOVI PATGAMAVOR

  6. “Being renown as a person of hummanistic considerations and a passionate supporter of the right of free speach I nevertheless couldn’t help but call ms. Nikol out for his ignorant speach full of hatred towards government representatives. I think that no one should tolerate this kind of attitude in a modern society like our and thus suggest to cut Nikols head and rape him.” commented leater Movsisyan in his interview to the CNN

Մեկնաբանությունները փակ են.