- Նոր ընտրական օրենսգիրքը կտպվի ամենաբարձր որակի սնդուսափայլ թղթի վրա։ Նման բարձր որակի թուղթ օգտագործում են այնպիսի աշխարհահռչակ ամսագրեր, ինչպիսիք են National Geographic-ը, Cosmopolitan-ը և Playboy-ը:
- Տեղամասերում կգործի բարձր արագությամբ անվճար wi-fi։ Մասնագետների նկատած խախտումների քանակը կտրուկ կնվազի։
- Նոր ընտրական օրենսգիրքը կսկսվի ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքով՝ չխմբագրած ողջույնի խոսքով։
- Հաշվարկի ժամանակ մի քանի ծրարներից դուրս կգան ոչ թե քվեաթերթիկներ այլ շահող տոմսեր։ Ծրարը բացող հանձնաժողովի անդամը տուն կտանի արդուկ, հարիչ, սառնարան կամ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ։
- Թեև նոր ընտրական օրենսգիրքը սահմանափակում է դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը ընտրատեղամասեր, հեղինակները խոստանում են այդ թերությունը փոխհատուցել մեկ այլ դրական փոփոխությամբ՝ մասնավորապես օրենսգրքի շապիկին կտեղադրվի Քիմ Քարդաշյանի լուսանկարը։
- Յուրաքանչյուր տեղամասում առնվազն մեկ անգամ կքվեարկեն հայկական շոու բիզնեսի սիրված երգիչ/երգչուհիներ։ Եթե սիրված երգիչ/երգչուհիների քանակը չբավարարի ընտրատեղամասերի քանակին, կհրավիրվեն ռուսական շոու բիզնեսի աստղեր։
- ԳԱԶելները ոչ միայն կբերեն ընտրողներին տեղամաս, այլև քվեարկելուց հետո կտանեն Մոնումենտ, քաղաքից դուրս կամ ընտրողի նախընտրած մոլ։
- Ընտրական հանձնաժողովների լավագույն անդամները կնկարահանվեն «Ճակատագրի քվեաթերթիկ» հեռուստասերիալում։
- Չակ Նորիսի օգտին քվեարկած քվեաթերթիկները այսուհետ չեն ճանաչվի անվավեր, այլ կհաշվարկվեն մնացածների հետ միասին։ Հաղթանակի դեպքում պարոն Նորիսը կստանձնի ՀՀ Նախագահի պաշտոնը։
- Հայաստանում կգործի էլեկտրոնային քվեարկություն։ Թեկնածուները ում լուսանկարը Ինստագրամում կհավաքի ամենաշատ լայքերը, ավտոմատ կդառնան ԱԺ պատգամավորներ և կստանան iPad.
- Հանձնաժողովների անդամների բազմաթիվ խնդրանքներով, բացի երկար տեքստերից և երբեմն ձանձրալի հոդվածներից, ընտրական օրենսգրքում կլինեն պատկերազարդ բաժիններ։
4 Comments
Մեկնաբանությունները փակ են.
հրաշք է, պարզապես հրաշք… 😀
Այսինքն չեն էլ փոխելու։
mard petk e amot unena bayz um inchenk asum