Press "Enter" to skip to content

Տիգրան Սարգսյանի առաջին որոշումը` ԵՏՄ-ում կգործեն միասնական մեռելոցային օրեր

RA PM Tigran Sargsyan pays a visit to MIASIN Youth Movement's camp in Sevan
«Ճշմարիր, ճշմարիտ եմ ասում. կգա մեծ դատաստանը և կփրկվեն միայն ԵՏՄ-ն սրտում ընդունածները» — ՆԵՈ Տ. Սարգսյան

Ինչպես և սպասվում էր, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն սկսել է հայանպաստ գործունեություն ծավալել նոր` ԵՏՄ-ի ղեկավարի պաշտոնում:

Սույն տարվա հունիսի մեկից ԵՏՄ անդամ բոլոր երկրներում կնշեն տաղավար տոները և հաջորդող մեկ շաբաթը կլինի ոչ աշխատանքային: Ոչ աշխատանքային օրերի քանակը պայմանավորված է նրանով, որ անփորձ երկներին կպահանջվի ժամանակ ընտելանալու Տիգրան Սարգսյանի արմատական քրիստոնեական դոկտրիններին:

Ի սկզբանե խոսվում էր, որ ԵՏՄ անդամ իսլամական պետությունները կարող են դեմ լինել որոշմանը: Սակայն Տիգրան Սարգսյանի հետ մեկ ժամանոց առանձնազրույցից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը անսպասելիորեն ընդունեց քրիստոնեություն և անվերապահորեն համաձայնվեց Սարգսյանի բոլոր պատվիրաններին:

«Վրևից ցփնեց լույս և իմ առջև բացվեց նրա լուսաժպիտ պատկերը..» - Բաբկեն
«Վրևից ցփնեց լույս և իմ առջև բացվեց նրա լուսաժպիտ պատկերը..» — Բաբկեն

«Նա աչքիս առաջ ջուրը վերածեց գինու», — նշեց ապշած Նազարբաևը (քրիստոնեական նոր օծված անունը` Բաբկեն), — «իսկ այդ պահին սենյակի անկյունում պատահաբար անկողնուն գամված հաշմանդամ ծերուկին նա հրամայեց ոտքի կանգնել և նա կանգնեց: Դա պարզապես հրաշք էր.. հետո նա հրամայեց ծերուկին արագի մեջ սուրճ դնել և ծերուկը դա էլ արեց..»:

ԵՏՄ խորհուրդը արդեն պատվիրել է 100 խաչքար, որոնք կտեղադրվեն բոլոր այն քաղաքներում, որոնք կայցելի Տիգրան Սարգսյանը մոտակա տարիներին: Խաչքարերի օծումը կկատարի անձամբ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար և ՀՀ խաչքարերի ազգային լաբորատորիայի նախագահ Աղվան Հովսեփյանը:

11 Comments

  1. […] ArmComedy-ն գրում է. Ինչպես և սպասվում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն սկսել է հայանպաստ գործունեություն ծավալել նոր` ԵՏՄ-ի ղեկավարի պաշտոնում: […]

  2. Գուրգեն Գուրգեն 06/03/2016

    Տառասխալներ շատ եք անում ժողովուրդ, նյութը շատ խնդալու էր, բայց ոչ որակյալ:

Մեկնաբանությունները փակ են.