Press "Enter" to skip to content

Գաղտնազերծված` ՀՅԴ-ին երեք անգամ առաջակել են Սփյուռքի նախարարությունը և ստացել մերժոում

«Փորձում էին ՍփյուռքՆախը տուլիտ անել մեզ վրա, բայց չկարողացան» - անանուն աղբյուր
«Փորձում էին ՍփյուռքՆախը տուլիտ անել մեզ վրա, բայց չկարողացան» — անանուն աղբյուր

Մամուլում առայժմ տեղ չգտած հրապարակումների համաձայն ՀՀԿ-ՀՅԴ գաղտնի բանակցությունների ընթացքում  Դաշնակցությանը մի քանի անգամ առաջարկվել է Սփյուռքի նախարարությունը, սակայն վերջիններս հրաժարվել են այդ պորտֆելից: Մեր աղբյուրի պնդմամբ այդ նախարարությունից հրաժարվել են նաև հնչակյաններն ու ռամկավարները:

«Առնվազն երեք անգամ ՀՀԿ-ն փորձել է համոզել, որ դա շատ կարևոր պորտֆել է և երեք ՀՅԴ նախարարներից մեկը պետք է ղեկավարի այդ նախարարությունը,» — նշում է աղբյուրը — «սակայն Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեք անգամն էլ հակադարձել է` “այստեղ հարիֆներ չկան”»:

Ըստ մեր աղբյուրի Սփյուռքի նախարարությունը վերջին տարիներին նաև առաջարկվել է Հնչակյան, Ռամկավար կուսակցություններին և «Կանաչների Միություն» ՀԿ-ին, սակայն բոլորն էլ հրաժարվել են: Ընդ որում վերջին դեպքում այդ առաջարկությունը արել է անձամբ Հրանուշ Հակոբյանը նշելով` «Երեխեք ջան, շատ հավես նախարարություն ա: Միևնույնն է` ոչ մեկ չգիտի ինչով պետք է զբաղվեք, այնպես որ ինչ էլ անեք ճիշտ կհամարվի»:
Կառավարությունը չի բացառում, որ Սփյուռքի նախարարությունը կարող է ներառվել Կ. Դեմիրճյանի անվան Համալիրի վաճառքի փաթեթի մեջ և տրվել որպես բոնուս:

2 Comments

  1. […] ArmComedy-ն գրում է. Մամուլում առայժմ տեղ չգտած հրապարակումների համաձայն ՀՀԿ-ՀՅԴ գաղտնի բանակցությունների ընթացքում  Դաշնակցությանը մի քանի անգամ առաջարկվել է Սփյուռքի նախարարությունը, սակայն վերջիններս հրաժարվել են այդ պորտֆելից: Մեր աղբյուրի պնդմամբ այդ նախարարությունից հրաժարվել են նաև հնչակյաններն ու ռամկավարները: […]

  2. […] ArmComedy-ն գրում է. Մամուլում առայժմ տեղ չգտած հրապարակումների համաձայն ՀՀԿ-ՀՅԴ գաղտնի բանակցությունների ընթացքում  Դաշնակցությանը մի քանի անգամ առաջարկվել է Սփյուռքի նախարարությունը, սակայն վերջիններս հրաժարվել են այդ պորտֆելից: Մեր աղբյուրի պնդմամբ այդ նախարարությունից հրաժարվել են նաև հնչակյաններն ու ռամկավարները: […]

Մեկնաբանությունները փակ են.