Գաղտնազերծված` ՀՅԴ-ին երեք անգամ առաջակել են Սփյուռքի նախարարությունը և ստացել մերժոում
05/03/2016 / Հեղինակ՝ Sergey
«Փորձում էին ՍփյուռքՆախը տուլիտ անել մեզ վրա, բայց չկարողացան» — անանուն աղբյուր
Մամուլում առայժմ տեղ չգտած հրապարակումների համաձայն ՀՀԿ-ՀՅԴ գաղտնի բանակցությունների ընթացքում Դաշնակցությանը մի քանի անգամ առաջարկվել է Սփյուռքի նախարարությունը, սակայն վերջիններս հրաժարվել են այդ պորտֆելից: Մեր աղբյուրի պնդմամբ այդ նախարարությունից հրաժարվել են նաև հնչակյաններն ու ռամկավարները:
«Առնվազն երեք անգամ ՀՀԿ-ն փորձել է համոզել, որ դա շատ կարևոր պորտֆել է և երեք ՀՅԴ նախարարներից մեկը պետք է ղեկավարի այդ նախարարությունը,» — նշում է աղբյուրը — «սակայն Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեք անգամն էլ հակադարձել է` “այստեղ հարիֆներ չկան”»:
Ըստ մեր աղբյուրի Սփյուռքի նախարարությունը վերջին տարիներին նաև առաջարկվել է Հնչակյան, Ռամկավար կուսակցություններին և «Կանաչների Միություն» ՀԿ-ին, սակայն բոլորն էլ հրաժարվել են: Ընդ որում վերջին դեպքում այդ առաջարկությունը արել է անձամբ Հրանուշ Հակոբյանը նշելով` «Երեխեք ջան, շատ հավես նախարարություն ա: Միևնույնն է` ոչ մեկ չգիտի ինչով պետք է զբաղվեք, այնպես որ ինչ էլ անեք ճիշտ կհամարվի»:
Կառավարությունը չի բացառում, որ Սփյուռքի նախարարությունը կարող է ներառվել Կ. Դեմիրճյանի անվան Համալիրի վաճառքի փաթեթի մեջ և տրվել որպես բոնուս:
ԵՐԵՎԱՆ - Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ չի պատրաստվում զիջել իր պաշտոնը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը ցանկանա կադրային փոփոխություններ անել կառավարությունում։ «Ես արդեն զգում եմ, որ իմ տակը փորում են։ ԱՄՆ-ից արագ-արագ ժամանեց այդ երիտասարդ երգիչը՝ Սերժ Թանկյանը ու, ինձ հասած լուրերի համաձայն, հենց նա է հավակնում իմ…
Վերջերս արտահայտված երկպալատ խորհրդարանի գաղափարը կարող է վերջ դնել Դաշնակցության ընդդիմադիր ֆազային (չշփոթել Լուսնի ֆազաների հետ)։ Արդեն մեկ շաբաթ ՀՅԴ Բյուրոյում շարունակվում է քաղաքական էյֆորիան։ Իշխանությունների կազմակերպած ընտրություններից չափազանց դժգոհ կուսակցությունը ողջունում է այդ նույն իշխանությունների նոր ընտրություններ կազմակերպելու գաղափարը։ Միաժամանակ կուսակցությունը առաջարկում է սահմանադրական բարեփոխումների հսկա փաթեթ, որը թույլ…
ԵՐԵՎԱՆ, ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Մարտի երեքին Սփյուռքի նախարարությունը շնորհակալագիր հանձնեց անսովոր արտաքինով անձնավորության, որը ներկայացավ որպես Օքսֆորդի համալսարանի բանասիրական ֆակուլտետի 17-ամյա «վունդերկինդ», դոկտոր՝ Արթուր Բունիաթյան: Միայն 6 օր անց հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել թյուրիմացություն և շնորհակալագիրը հանձնվել է անսովոր չափսերի չիզբուրգերի: Հիշեցնենք, որ «Արթուր Բունիաթյանը» նաև կարողացել է…
[…] ArmComedy-ն գրում է. Մամուլում առայժմ տեղ չգտած հրապարակումների համաձայն ՀՀԿ-ՀՅԴ գաղտնի բանակցությունների ընթացքում Դաշնակցությանը մի քանի անգամ առաջարկվել է Սփյուռքի նախարարությունը, սակայն վերջիններս հրաժարվել են այդ պորտֆելից: Մեր աղբյուրի պնդմամբ այդ նախարարությունից հրաժարվել են նաև հնչակյաններն ու ռամկավարները: […]