Press "Enter" to skip to content

Քաղաքապետարանը մինչև տարվա վերջ Երևանում 3 նոր պատմական շենք կկառուցի

«Տասով զրո քաղաքացիական հասարակությանը», - Իգիտյան
«Տասով զրո քաղաքացիական հասարակությանը», — Իգիտյան

Երևանցիների բազմաթիվ ճնշումների և բողոքների արդյունքում քաղաքապետարանը որոշել է գնալ ճարտարապետական զիջումների: Մինչև տարվա վերջ Երևանի փոքր կենտրոնում կկարուցվեն երեք պատմամշակութային շենքեր` 18-դ, 17-րդ և 11-դ դարերի:

«Աֆրիկյանների պանդոկի կողքը նախատեսվում է մի չքնաղ 18-րդ դարի առաջին կեսի շենքի կառուցում` Բառոկո ոճով, որը կհանդիսանա ամենահին շենքերից մեկը», — նշել է ավագանու անդամ Լևոն Իգիթյանը:

Ավագանու խոստովանությամբ քաղաքապետարանի վրա ուժեղ ազդեցություն են ունեցել Երևանի ճարտարապետական տեսքը ոչնչացնելու դեմ ուղղված վերջին շրջանի բողոքները: «Մտածեցինք` եթե էդքան շատ են սիրում պատմական շենքեր, գուցե մի քանի հատ սարքենք դրանցից», — բացատրեց ճարտարապետ-հրապարակախոսը:

«Բայց հիմնականը էդ Բառոկոն չի: Չնայած էդ Բառոկոն էլ է շատ պատմական ու արժեքավոր լինելու` համարյա Ծառուկյանի դղյակի նման», — մանրամասնում է ճարտարապետը, «Կարապի լճին կից կառուցելու ենք Բագրատունիների շրջանի մի դղյակ, որին առավել մեծ պատմական շունչ ենք հաղորդելու` վրան փակցնելով «Այս շենքում 1024-1044 թ.թ. կարող էր ապրել Բագրատունիների տոհմի վերջին ներկայացուցիչ Գագիկ Բ-ն»:

Պատմական բոլոր շենքերի ներքին տարածքների հարդարման աշխատանքները արդեն պատվիրվել են  Yerevan City ցանցից, որը առավել մեծ փորձ ունի երևանյան մշակութային շենքերի զգուշավոր մոդեռնիզացման հարցում:

7 Comments

  1. Պատմական շենքերը չեն կառւցվում, այլ վերականգնվում են, պարոն Իգիթյան, կամ ավելի ճիշտ՝ չեն քանդվում գիշերվա ներքո…

  2. Վարդան Վարդան 03/03/2016

    Սա ճարտարապետ չի Լուսյան գրեց սրա իսկական մասնագիտությունն ու անունը ՊԸ ՆԱ ԿԱ ԼԵԶ

  3. երևի էդ ամրոցի քարերն էլ դարերով պահել էին քանդելուց հետո ուրիշ տեղում սարքելու համար

  4. Պերճ Դոլինյան Պերճ Դոլինյան 03/03/2016

    Այ ձյուն գա ձեր ոչխար գլխին, թե դուք բաՌոկոյից զադ եք հասկանում, նույնիսկ «բարոկկո» բառը գրել չգիտեք, բայց կարևորը, որ բառոկո ոճի Երևան եք կառուցելու…
    Գիտեք թե «բառոկո»-ն ու «բառադի»-ն նույն արմատն ունեն… Թո՜ւհ…..

Մեկնաբանությունները փակ են.