Press "Enter" to skip to content

Իշխանության նոր զիջումը ՀՅԴ-ին` վարչապետը ապրիլից կպահի թրաշ

«Փորձում ենք առավել հասկանալի դառնալ մեր գործընկերների համար» , - վարչապետ
«Փորձում ենք առավել հասկանալի դառնալ մեր գործընկերների համար» , — վարչապետ

ԵՐԵՎԱՆ — Երեքշաբթի կառավարության նիստում որոշում կայացվեց ի հավելում ՀՅԴ-ին հատկացվելիք նախարարությունների և մարզպետների տրամադրել նաև լրացուցիչ խթան: Համագործակցության արդյունավետության մեծացման նպատակով վարչապետը համաձայնվել է գնալ որոշ վիզուալ զիջումների:

«Փորձը ցույց է տալիս, որ դաշնակցականները ավելի ուշադիր են լսում և ավելի լավ են հասկանում, երբ սենյակում խոսացող անձը ունի մորուք կամ գոնե թեթև աղվաթրաշ», — բացատրում է տիեզերագնաց-լոգոպեդ Ահարոն Ադիբեկյանը: «Այդ տեսանկյունից վարչապետի քայլը երկկողմ շահավետ է և ավելի հասկանալի կդարձնի կառավարության ղեկավարի խոսքը նոր գործընկերների համար»:

«Միջին վիճակագրական դաշնակցականը չի կարող աշատել, եթե երկու ամիսը մեկ չայրի թեկուզ փոքրիկ թուրքիայի դրոշակ»
«Միջին վիճակագրական դաշնակցականը չի կարող աշխատել, եթե երկու ամիսը մեկ չայրի թեկուզ փոքրիկ թուրք դրոշակ»

Բացի այդ զիջումից փոփոխություն է կատարվել նաև «Տոների մասին օրենքում»: Այսուհետ տաղավար տոներին հաջորդող յուրաքանչյուր կիրակի կլինի «դրոշայրաց օր», որտեղ կառավարության անդամները կայրեն մեկական Թուրքիայի դրոշ:

ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշում է. «Իրականում մեզ առաջարկում էին նաև արդարադատության պորտֆելը դրոշայրաց տոնի փոխարեն, սակայն մենք հրաժարվեցինք: Վստահ եմ, որ ազգի բարձր ոգու պահպանման համար անհրաժեշտ է մի քանի ամիսը գոնե մեկ անգամ այրել Թուրքիո դրոշը»:

ՀՅԴ-ն, իր հերթին, գնացել է պատասխան զիջումների և ՀՀԿ-ին է տրամադրել 634 տոննա զենք` ՀՅԴ զենքի պաշարի 2.5%-ը:

12 Comments

  1. amota amot en mardkanc vor tenc ban en asum shat lav vorakov humora amboxj or@ txurem bayc nayum em u razmahayrenapes uraxanum em

  2. դաշտը ցանեցիք ու վարեցիք…հիմա գռդոն եք անում…փողի վրա էք…վատ չի))…կարծում եմ դաշտը թողնելու ժամանակն է ու արդեն ամբողջը խոտա թողեք խոտը ոչխարներին…մի խսքով ոիրիշ բանով զբաղվեք…գովազդ,թամադայություն և վերջը վերջով սերիալա բանա))իսկ եթե ավելի լուրջ, ապա հաջողություն բոլորիս:

Մեկնաբանությունները փակ են.