Press "Enter" to skip to content

Հայկական ֆիլմերում տարեկան 3-4 գլխավոր դեր կտրվի դաշնակցությանը։

Սիթքոմները նույնպես կներառեն ՀՅԴ անդամներ
Սիթքոմները նույնպես կներառեն ՀՅԴ անդամներ

ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ենթակետերից մեկը փոքր-ինչ վրիպել է լրատվամիջոցների և փորձագետների ուշադրությունից։ Ըստ առաջարկի նոր կոալիցիայի ստեղծման դեպքում հայկական ֆիլմերում տարեկան 3-4 գլխավոր դեր կտրվի դաշնակցությանը։ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գիրո Մանոյանի խոսքով դաշնակցությունը բավականաչափ ներկայացված չէ ժամանակակից հայ կինոյում. «Ե՞րբ եք վերջին անգամ ֆիլմում տեսել դաշնակցական ու դա պատմական ֆիլմ չի եղել։ Ե՞րբ եք գլխավոր դերում տեսել ՀՅԴ բյուրոյի անդամ։ Այս խտրականությանը պետք է վերջ տալ՝ մենք պետք է լինենք գլխավոր դերերում և կիսենք պատասխանատվությունը։ Ու կրկնվում եմ` խոսքը միայն պատմական ֆիլմերի մասին չէ՝ էդքան կատակերգություն են նկարում, մի բյուրոյի անդամ մեջը չկա»։
Փորձեցինք հարցնել կինոյի ներկայացուցիչների կարծիքը այս որոշման կապակցությամբ։
ՀՅԴ բյուրոն արդեն սկսել է արագացված տեմպերով պատրաստել նոր դերասաններ։ Նիկոլ Աղբալյան երիտասարդական միության 22–ամյա անդամ Մոս Ջանիբեկյանը արդեն սեպտեմբերին պատրաստ կլինի ստանձնել սրտակեր հերոսների կերպարների 20%-ը։ Իսկ բյուրոյի միակ գանգռահեր անդամ Հովհաննես Ամոյանը ստիպված կլինի ստանձնել մի քանի դեր կատակերգություններում։
Հեռուստաընկերություններին ժամանակ է տրված մինչև մարտի 5` բոլոր հայտնի սիթքոմներում առնվազն մեկ դերասանի փոխարինել ՀՅԴ անդամով։ «Իհարկե առաջին մի քանի սերիաները անսովոր կլինեն երկրպագուներին, բայց ընդամենը ընտելանալու խնդիր է, Աղվան Վարդանյանի մոտ հրաշալի է ստացվում «Դոմինո» սիթքոմի դոկտորի կերպարը»,- հավելեց Գիրո Մանոյանը։
Դաշնակցությունը դեռ չի մասնավորեցրել, ինչպես է մտադիր վարվել երգարվեստի ոլորտի հետ։ Անանուն աղբյուրի համաձայն սիրված երգիչ/երգչուհիներին կպարտադրեն առնվազն մեկ զուգերգ ձայնագրել սիրված դաշնակցականների հետ։

23 Comments

  1. Ara mardel esqan tapak lini vor mi hat atic hamagorcakcelu hamar senc arshav sksen, erb vor mnacyal ynddimutyun kochvacy vaxuc arden bacahayt caxvela. Ba nran xi ban cheq asum ay anasunner zzvcriq dzer qyalo banerov

  2. сериалнерум наев туйлатрвум э огтагорцел СИРЕЛИС бари техе ЧАТЛАХ барэ, байц воч авели кан 5 ангам 60 варкянум

  3. Ann Ann 18/02/2016

    Տափակ «հումորների» մրցույթ, որ լիներ անգերազանցելի կմնաիք, այդպես էլ ձեզ չհաջողվեց մի նորմալ հումոր ստեղծել:

    Հաջորդ անգամ, որ ՀՅԴ-ի մասին ինչ-որ բան կհորինեք, դիմեք կօգնեմ գոնե կառույցների ու գործիչների անունները ճիշտ գրելու հարցում։

  4. Ann Ann 18/02/2016

    Քաղաքական. թեմաներով հումորների համար հատուկ տաղանդ է պետք….. 🙂

  5. Chi nshvac inchpidssi derer: kriminalni avtariti te zalojniki, isk miguce hertajan hishoghutyune korcrac morquri?… 😉 :p

Մեկնաբանությունները փակ են.