Հայաստանի հակակոռուպցիոն հանձնաժողովը այսօր հայտնել է, որ խիստ մտահոգված է «Բարսելոնա» ակումբի առաջատար ֆուտբոլիստ Նեյմարի անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալով։ Խորհուրդը անթույլատրելի է համարում, որ ակումբներն ու ֆուտբոլիստները թաքցնեն տրանսֆերների իրական գումարները։
«Խորը ցավ ապրեցի երբ իմացա, որ հենց Նեյմարի անունն է շոշափվում այդ գործով։ Ի՞նչպես կարելի է պետությունից թաքցնել իրական թվերը։ Նեյմարի թաքցրած յուրաքանչյուր եվրոյից պետք է վճարվեր հարկ, որը կգնար պետպյուջե, ինչը իր հերթին կգնար պապիկ-տատիկների թոշակին։ Եկամուտ թաքցնելը դավաճանության պես մի բան է», — իր վրդովմունքը հայտնեց հակակոռուպցիոն խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետը նշեց, որ շարունակում է հիանալ Նեյմարի խաղով թե՛ «Բարսելոնայի», թե՛ ազգային հավաքականի կազմում և հույս հայտնեց, որ դատարանը կարդարացնի ֆուտբոլիստին։ Սակայն որպես հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ զերծ նա կմնա «Բարսելոնայի» խաղերը դիտելուց մինչև դատարանի որոշումը։
«Առավել տխրեցի, երբ տեղեկացա, որ դատարան են կանչել նաև Նեյմարի հորը՝ ձյաձ Սանտոսին։ Մի՞թե կարելի էր դանակը հասցնել ոսկորին, որ այդ տարիքով մարդը գնար-հասներ դատարան», — զարմանք հայտնեց Աբրահամյանը։
Հակակոռուպցիոն հանձնաժողովը կոչ արեց բոլոր ֆուտբոլիստներին և ակումբներին ազնիվ լինել եկամուտներ հայտարարագրելուց և պատրաստակամություն հայտնեց օգնել Իսպանիայի իշխանություններին քննել այս գործը։ «Զարմանալի կթվա, բայց Հայաստանում էլ կան մարդիկ, ովքեր հայտարարագրում են եկամուտների միայն չնչին մասը, ուստի կարող ենք փորձի փոխանակում կատարել։ Մեր լավագույն մասնագետները պատրաստ են բացատրական զրույց անցկացնել Նեյմարի հետ», — ամփոփեց խորհրդի նախագահը։
3 Comments
Մեկնաբանությունները փակ են.
🙂
Կառավարության հակակոռուպցիոն հանձնաժողովը բացահայտել է խոշոր չարաշահում 7-րդ մասիվի թերթի կրպակում
Ba inchqan xory hiastaputyun inqy Neymary kapri etqany imanalov? =D daje dati kta mez senc anhetet baner hraparakelu hamar =D