Press "Enter" to skip to content

Քաղաքապետարանի հայտարարություն֊բանաստեղծությունը ձնամաքրման աշխատանքների մասին

Ձյուն
Ձյունը գալիս էր փաթիլ֊փաթիլ

Երևանի քաղաքապետարանը այսօր տարածեց հայտարարություն֊բանաստեղծություն, որով ևս մեկ անգամ հիշեցրեց, որ տոների ողջ ընթացքում աշխատել է։ Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ.

Բարև երևանցի, ես քաղաքապետարանն եմ
Քո հանգստյան օրերի թախծոտ աշխատականն եմ։
Երբ դու բուդ էիր ներս անում, մենք աշխատում էինք,
Երբ չիր֊չարազ էիր խզարում, մենք աշխատում էինք։

Երբ բլինչիկը ավարտվեց, մենք աշխատում էինք,
Երբ երկրորդ բուդը կարմրեց, մենք աշխատում էինք։
Ու երբ բոլոր կերածներից, սիրտդ հանձնվեց, խառնեց
Այո՛, գուշակեցի՛ր, դմբո, մենք աշխատում էինք։

Երբ տասներկուսը խփեց, հենց այդ պահին չէինք աշխատում,
Երբ արթնացար ամսի 1֊ին, կոնկրետ էդ պահին էլ չէինք աշխատում,
Բայց երբ մտար դու ֆեյսբուք մունաթներովդ կիսվելու,
Մենք դուրս եկանք փողոց ու մայթ՝ նենգ ձյունը մաքրելու։

Դու կարող ես մոռանալ, չարանալ և ուրանալ,
Դու կարող ես անտեսել, վատաբանել, չարախոսել,
Բայց հիշի՛ր, չար ու նախանձ իմ բարեկամ՝
Ես քո հետ եմ։ Միշտ քո՝ քաղաքապետարան։

4 Comments

  1. Arus Bakunts Arus Bakunts 10/01/2016

    *արԹնացար:
    Հարգանքով` Աշոտյան

Մեկնաբանությունները փակ են.