Press "Enter" to skip to content

Կլոնների իրավունքները Հայաստանում ոտնահարվում են

Առաջին հերթին նրանք ՀՀ քաղաքացի են
Առաջին հերթին նրանք ՀՀ քաղաքացի են

Հայաստանի կլոնավորման ռազմավարական ծրագրի ղեկավար Ռուբեն Ֆետյանը դիմել է ԶԼՄ-ներին և լրագրողներին բաց նամակով: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:
Հարգելի լրագրողներ`
Համացանցում տարածվում են նկարներ, որոնց վրա տեսնում ենք, թե ինչպես է ընտրողը իբրև երկրորդ անգամ քվեարկում: Թյուրիմացություններից և սխալ մեկնաբանություններից զերծ մնալու համար իմ պարտքն եմ համարում բոլորին տեղեկացնել, որ ոչ մի կրկնակի քվեարկություն տեղի չի ունեցել` ամեն ինչ կատարվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համաձայն: Լուսանկարներում պատկերված մարդիկ պարզապես կլոններ են: Հայաստանը արդեն մի քանի տարի է իրականացնում է կլոնավորման գաղտնի ծրագիր, սակայն այն հույժ գաղտնի է պահվում: Բանն այն է, որ Եվրոպան և միջազգային մի շարք կառուցներ արգելք են դրել նման հետազոտությունների վրա, քանի որ դեռևս պատրաստ չեն ընդունել գիտության բնականոն զարգացումը:
Դիմելով ձեր խղճին, խնդրում եմ չտարածել այդ լուսանկարները, քանի որ մեր կլոնները տեղյակ չեն, որ կլոն են: Եթե նրանք պատահաբար տեսնեն այդ լուսանկարները, հետևանքները անդառնալի կլինեն` հնարավոր են հոգեբանական խնդիրներ կամ էլ ավելի անկանխատեսելի զարգացումներ: Հասկանում եմ, որ մեր հասարակությունում դեռ չկա կլոնների այսպես կոչված outing-ի կամ բացահայտման մասին բավականաչափ տեղեկություն կամ ձևավորված մշակույթ, սակայն խնդրում եմ վերաբերվել նրանց ինչպես ցանկացած այլ ՀՀ քաղաքացու: Նրանց բացահայտումը կդիտարկվի որպես անձնական կյանքի միջամտություն և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում:
Կրկին հայցում եմ ներողամիտ և գթասիրտ գտնվել և չտարածել այս լուսանկարները:
Հարգանքով`
Ռուբեն Ֆետյան
Հայաստանի կլոնավորման ռազմավարական ծրագրի ղեկավար

19 Comments

    • Poloz Mukuch Poloz Mukuch 07/12/2015

      արդեն դարձելա ոչխար ,ոնց կճանաչես…

  1. Alvina Hayrapetyan Alvina Hayrapetyan 06/12/2015

    Yaaaa klonnerin nuyn sporcivni shalvaric el eq tvel??? Karoxa dra masin el texyak chen?

    • Narek Narek Post author | 07/12/2015

      Գուցե նույն տոնաաճառն էին այցելել

  2. իսկ կլոններին քաղաքացիություն տալի՞ս են: Եթե ոչ, ուրեմն ընտրակեղծիք է… առանց ընտրակեղծիք չենք կարում, հո՞ զոռով չի

  3. Hayastanum ameninchnen votnaharum!!!u amennashat votnaharoxe en “bari” mardiken ovqer uzumen iprev mi popoxutyun anen!

Մեկնաբանությունները փակ են.