ԵՐԵՎԱՆ — Չորեքշաբթի օրը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազինսկին հանրությանը ներկայացրեց կուսակցության պաշտոնական դիրքորոշումը հանրաքվեի չարաշահումների մասին: Խոսնակը բացատրեց, որ որևէ ընտրակաշառք չի լինի, քնաի որ «սա դասական ընտրություն չէ, այլ հանրաքվե»:
«Ցավով եմ նշում սա և գիտեմ, որ բազմահազար մեր ընտրողները կարող են մի փոքր հիասթափվել, սակայն որևէ գումարներ չեն բաժանվելու… Դա տեխնիկապես անհնար է, քանի որ սա ընտրություններ չեն, այլ պարզապես հանրաքվե», — բացատրեց խոսնակը:
Հայտարարությունը առաջացրեց խիստ արձագանք հանրության կողմից: Թամար տատի, 74 տարեկան, Նոր Նորքի 4-րդ զանգված.
«ՉԷԷԷԷԷԷԷԷԷ… Ինչու պիտի չտան գումար?? Էլի քվեաթերթիկներ են լինելու, էլի գնալու ենք ընտրատեղամասեր, այսինքն գոնե մեխանիզմների և ֆորմատի առումով էլի ընտրություններ են»:
Թամար տատու մտահոգությունը կիսում է նաև «Հանուն արդար բաշխման» ՀԿ-ի ղեկավար Վալդեմար Տինտիրունցը. «Ժովովրդի մտահոգությունը հասկանալի է` ՀՀԿ-ն ուզում է գցել մարդկանց և նրանք դիմադրում են: Չի կարելի ստեղծել մի մշակույթ, ակնկալիքներ, իսկ հետո կտրուկ փոխել այն… Կարծում եմ իշխանությունը պարզապես գումար է խնայում խեղճ ժողովրդի վրա»:
Անանուն աղբյուրների համաձայն իշխանությունը չի բացառում, որ հասարակական ճնշման տակ կարող է բյուջեի պահուստային ֆոնդից որոշ գումարներ հատկացնել` նախընտրական խրախուսանքների համար:
ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ընդվզեն այս երևույթի դեմ ինչ է նշանակում ընտրակաշառք չի լինելու տենց լավ չի թաղային հեղինակություններին ել մի խառնեք պրոցեսին
Սրանք գիտեն թե ժողովուրդը իրենց սիրուն աջքերի կամ խելքի համարա ընտրել այսքան տարի.
http://style.news.am/arm/news/26458/hamacancum-haytnvel-e-qonano%D5%9Abrayeni-hayastanyan-ayci-amboxjakan-tesagrutyuny.html duq el eq haytnvel Conan O’Brien Presents: Team Coco-um, inchpes Conan@ haytnvec ArmComedy.com-i eterum 🙂
aysinqn dasakan antrutyan jamanak antrakasharqa hnaravora)))