Ազգային ժողովը հաջորդ քառօրյային կքննարկի ընտրական օրենսգրքի բարեփոխումների ևս մեկ փաթեթ, որը` հեղինակների պնդմամբ, կխթանի մասնակցությունը ընտրություններին: Պատգամավոր Հովհաննես Սահակյանի կարծիքով չի կարելի սահմանափակվել նույնականացման քարտերով քվերկություն թույլատրելով. «Տեսեք` մենք ունենք մոտ 900 000 ընտրող, ով պարզապես ալարում է գնալ ընտրելու` չի ուզում ման գա, գտնի անձնագիրը կամ նույնականացման քարտը: Ի՞նչու զրկենք այդ մարդկանց իրենց սահմանադրական իրավունքից», — ներկայացրեց Սահակյանը.
Համաձայն նոր օրինագծի, ընտրողը կարող է ներկայանալ ընտրատեղամաս առանց անձը հաստատող որևէ փաստաթղթի, երդևել մոր կամ հոր արև, որ այդ օրը նա դեռ չի քվեարկել, ստանալ քվեաթերթիկը և ազատ քվեարկել: «Մեր ժողովուրդը ավանդապաշտ, ազնիվ ժողովուրդ է. բացառված է, որ որևէ հայ մարդ կարող է սուտ երդում տալ մայրիկի արև», — նշեց Սահակյանը:
Նախաձեռնությունը արդեն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հավանությանը: ԿԸՀ Նախագահ Տիգրան Մուկուչյանը պնդում է, որ պետք է շարժվել անմեղության կանխավարկածի սկզբունքներին համահունչ. «մինչ օրս չկա որևէ դեպք, որ մարդ գա ըտրատեղամաս և սուտ երդում տա: Ճիշտ է, երդման մեխանիզմը դեռ չենք էլ կիրառել, բայց եթե չկա բողոք, ի՞նչ խախտման մասին է խոսքը», — բացատրեց Մուկուչյանը:
Ընդդիմությունը գտնում է, որ նոր մեխանիզմը հերթական սողանցք է ապահովում կեղծարարների համար: «Հնարավոր է ընտրողը շատ վատ հարաբերությունների մեջ է ծնողների հետ և չի խորշում սուտ երդում տալուց: Հնարավոր է ընտրողը մանկատնից է և երբեք չի էլ ճանաչել իր ծնողներին: Ի՞նչպես իմանանք որ իշխանությունները արդեն չեն հավաքել նման մարդկանցով տասնյակ ավտոբուսներ ընտրատեղամասերով շրջելու համար», — ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ չի պատկերացնում, թե ինչպես Վենետիկի հանձնաժողովը կարող էր հավանություն տալ նման թերի օրինագծին. «ինձ թվում է սա հստակ ահազանգ է, որ Վենետիկի հանձնաժողովին կաշառել են: Ես ունեմ հստակ փաստեր, որոնք սակայն չեմ տրամադրի իրավապահ մարմիններին: Բայց փաստերը շատ հստակ են ու անհերքելի»:
Хи , мез мот ми амбохч кускцутюн мор кфури така мнацел
de erdva