Press "Enter" to skip to content

Աշակերտը արժանացել է Գալուստ Սահակյանի անվան կրթաթոշակի

ddd
Կրթաթոշակը հավակնում է դառնալ ամենամյա

Երևանի թիվ 211 ավագ դպրոցի աշակերտ Սահակ Գալստյանը արժանացել է ՀՀ ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանի անվան կրթաթոշակին` այս մասին է ահազանգում դպրոցի ծնողական կոմիտեն: Ծնողները բողոքում են, որ անհասկանալի են չափանիշները, որոնցով ընտրվել է կոնկրետ Սահակը այլ ոչ թե մեկ այլ աշակերտ: «Չեմ ուզում վիրավորել որևէ մեկին, բայց Սահակ Գալստյանը դասարանի ամենաընդունակ աշակերտը չի, եթե հասկանում եք  ակնարկս: Քառորդները միշտ դժվարությամբ է փակում, ստուգողականները` արտագրում, օրագիրը` միշտ մոռանում: Իսկ իմ տղան կլոր գերազանցիկ է», — բողոքում է տիկին Լուսինեն` դասարանի ավագի մայրը:

Կրթաթոշակը Սահակին հնարավորություն կտա շարունակել ուսումը ցանկացած բուհում վճարելով ուսման վարձի ընդամենը 10% և անդամակցել երկրի ցանկացած հանրապետական կուսակցության` ազատվելով անդամավճարից: Մեզ հետ զրույցում 11-րդ դասարանցի Սահակը որևէ ոգևորություն չհայտնեց, միայն նշեց հետևյալը. «Այո շնորհակալ եմ թոշակի համար, ինչու ոչ, առավելագույնս կփորձեմ արդարացնել հանուն կրթության և հավերժության»:

Կրթության և գիտության նախարարությունից հրաժարվեցին հստակեցնել չափորոշիչները, որոնցով հանրապետության բոլոր դպրոցներից ընտրվել է հենց Սահակը: «Սենց ասեմ. մենք փնտրում էինք արտասովոր մի երեխա, ով ունի քաղաքական դաշտում ռեալիզացվելու մեծ պոտենցիալ: Հասակակիցները կամ առհասարակ մարդկանց մեծամասնությունը կարող է երեխային չհասկանալ, բայց ո՞վ կարող է պնդել, որ Սահակը վաղը-մյուս օր չի դառնա երկրի երկրորդ դեմքը», — նշեց ԿԳՆ կրթաթոշակների բաժնի ղեկավար Գալինա Գրիգորյանը:

Սահակը դեռ չի որոշել, թե որ բուհ է ցանկանում ընդունվել. «Ես պոլիտիկա եմ սիրում…կամ քաղաքաշինական, կամ միջազգային հարմարավետություններ»:

ARMACAD գիտատեղեկատվան հարթակի ներկայացուցիչ Խաչիկ Գևորգյանը ներողություն խնդրեց, որ մինչ օրս ոչ մի տեղեկություն Գալուստ Սահակյանի անվան կրթաթոշակի մասին չի տեղադրել և խոստացավ հաջրդ տարի նոխօրոք տեղեկացնել ընթերցողներին այս հնարավորության մասին:

8 Comments

  1. Տեքստը հրապարակելուց առաջ մի հատ վրայով անցեք էլի: Առաջին անգամը չի, լիքը տառասխալներ ու վրիպակներ եմ տեսնում ձեր սայթում: Քարրորդ, ներկայացւցիչ, հանրեպետության, ոչ չի, նոխորոք…

  2. Galust sahakyaniiiiii,et Mashtocic u Sevakic barzra che,galust sahakyani anvan????BARI GALUST APAHOV HAYASTAN!

  3. avc210673 avc210673 22/10/2015

    Ինչ կա չհասկանալու?Գալուստ Սահակյանը Սահակ Գալուստյանին)))))))))))))))))))

  4. Զարմացած եմ,ու այս տղան իրեն հպարտ է զգալու՞՞՞մի տեսեք ու լսեք իրեն,ու սա բանասեր է․․․․ու արդեն կրթաթոշակ է անվանակոչել,ինչ ասեմ,ցավով եմ ասում Գլուխդ բարձրացրու ով մեծն Մաշտոց․

  5. ել ով դիմանա…ուրիշ ավելի առժանի մարդ չգտան Հայստանւմ, որի անվամբ լիներ այդ էոշակը…

Մեկնաբանությունները փակ են.