Press "Enter" to skip to content

Գոյություն չունեցող Բազմահովիտ գյուղում 3 անգամ նույն գյուղապետն է ընտրվել

Հ
«Գյուղապետը» մտադիր էր մի օր էլ «քաղաքապետ» դառնալ

Այսօր ձերբակալված Վոլոդյա Միշայի Խուդավերդյանը խոստովանել է, որ 3 անգամ անընդմեջ ձայների 99%-ով ընտրվել Բազմահովիտ համայնքի ղեկավար, և կառավարել է գոյություն չունեցող գյուղի բյուջեն: Խուդավերդյանի խոսքով ընտրության 99% արդյունքը մինչ օրս որևէ կասկած չէր առաջացրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, քանի որ 99%-ը շատ տարածված ցուցանիշ է գյուղային համայնքների ընտրություններին` ԸԸՀ-ում մտածել են, որ գյուղապետը ուղղակի հանրապետական է: Նաև որևէ մեկի մտքով մինչ օրս չի անցել գալ և անձամբ ստուգել գյուղի գոյությունը, քանի որ դեպի ենթադրյալ Բազմահովիտ տանող ճանապարհը սարսափելի վիճակում էր. այսինքն` Բազմահովիտը որևէ կերպ չէր առանձնանում Հայաստանի մնացած գյուղական համայնքներից: «Մարզպետարանաում միայն ուրախանում էին, որ ճանապարհ սարքելու փող չեմ պահանջում, դոտացիաներ չեմ խնդրում ու թեև ուշացումով, բայց փոխանցում էին համայնքի բյուջեն», — իր խոստովանականում նշել է կեղծ գյուղապետը: Քննությունը պարզել է, որ գոյություն չունեցող Բազմահովիտին տարեկան հատկացվել է 540 000 դրամ, ինչի շնորհիվ Խուդավերդյանը ամեն տարի թարմացրել է իրեն պատկանող iPhone-ը:

Մազմանյան. Բազմահովիտը «ստեերանք» պպետք է լիներ:
Մազմանյան. Բազմահովիտը «ստեերանք» պպետք է լիներ:

Խարդախությունը բացահայտվեց, երբ մարզպետարանի աշխատակից Ստյոպա Մազմանյանը իր համար բացահայտեց Google Earth հավելվածը, որի միջոցով սկսեց ուսումնասիրել մարզի համայնքների արբանյակային պատկերները: «Միշտ հետաքրքիր էր տեսնել Բազմահովիտը, բայց դե ոչ մի մեքենա էնտեղ չէր անցնի, տրանսպորտ էլ չէր գնում, այսինքն որևէ կերպ չէր տարբերվում Հայաստանի մնացած գյուղերից, դրա համար բավարվում էին նրանով, որ գյուղապետը էս խնդիրները չէր բարձրացնում ու լռում էր:», — պատմում է նորաթուղ Google Earth-ի էնտուզիաստը: Տեսնելով, որ ենթադրական գուղի տեղը գտնվում էր անտառ, Մազմանյանը հայտնել է պատկան մարմիններին: «Սկզբից չէի ուզում մատնել, որովհետև մեր լավագույն գյուղն էր` երբեք ջրի խնդիր չէր բարձրացնում, երբեք պարտք չէր մնում, միշտ Նոր Տարին առաջինն էր շմորհավրում», — վերհիշում է Մազմանյանը:
Կեղծ մարզպետին դեռ մեղադրանք չի ներկայացվել համապատասխան հոդված չունենալու պատճառով, բայց ոստիկանությունից խոստացել են «մի բան մտածել»:

2 Comments

  1. ays <> pargevatrel e petq` dzer anasun demq@ patrelu u marzeri karavarelu irakan bnuyt@ bacahaytelu hamar!!!!

  2. Սենց բաներից խուսափելու համար ԴԵ’Մ ՔՎԵԱՐԿԵՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ «ԲԱՐԵ-», ԻՐԱԿԱՆՈՒՄ ՉԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ, որ ազատվենք գործող վերնախավից։

Մեկնաբանությունները փակ են.