Ազգային ժողովը մեծ պատասխանատվությամբ է մոտենում նոր եթերաշրջանի մեկնարկին և բազմաթիվ անակնկալներ է պատրաստել: Նախագծի գլխավոր պրոդյուսեր Կոնստանտին Մերնստը խոստովանեց, որ նախորդ եթերաշրջանում ռեյթինգի անկում էր նկատվել. «Որքան էլ Գալուստ Սահակյանը համով շուլուխներ ու կծմծոցներ սփռի, կամ Առաքել Մովսիսյաննն ու Զարուհի Փոստանջյանը գոռգոռան, հեռուստադիտողը վաղ թե ուշ հոգնում է դրանից: Այսինքն պետք է մտցնենք մի այնպիսի թարմություն, որն էլ ավելի կհետաքրքրացնի շոուն», — բացատրեց պրոդյուսերը: Արդեն հոկտեմբերից Ազգային ժողովում կհայտնվի սկանդալային երգչուհի Շպռոտը: «Դեռ չենք որոշել Շպռոտը որ խմբակցությունից կլինի, բայց գիտենք, որ հանձնաժողովներից մեկի նախագահ է լինելու, համարձակ զգեստներ է կրելու ու գուցե նաև սիրային կապ ունենա հայտնի պատգամավորներից մեկի հետ»,- նշեց Մերնստը` խոստովանելով, որ Արփինե Հովհաննիսյանին փոխարինաց Կարեն Բեքարյանը շատ սառը ընդունվեց հանդիսատեսի կողմից. «0 էպոտաժ, հումորներ չի անում, ամբիոնից դեռ չի բղավում, պետք է Արշակ Սադոյանին վերադարձնեինք»:
Պրոդյուսերի խոսքով որևէ մեծ շրջադարձ սցենարիստները չեն պատրաստում. «Մենք փորձեցինք մեծ շրջադարձ նախորդ եթերաշրջանում, երբ սերիաներից մեկում Բարգավաճ Հայաստանը սկսեց համակրել ընդդիմադիր դաշտին, բայց դա էլ շուտ մարեց», — վերհիշեց Մերնստը: Այս տարի հեռուստադիտողը արդեն նկատել է փոփոխություններ Ժառանգական պատգամավոր Ռուբիկ Հոկոբյանի վարքում. «Հնարավոր է նա միանա ուրիշ խմբակցության կամ որոշի կենտրոնանալ երգչի կարիերայի վրա… չեմ ուզում շատ բան ժամանակից շուտ բացահայտել: Ու հետևեք ժառանգությանը` վերջին եթերաշրջանների ընթացքում նա անընդհատ փոքրանում է: Կմնա այնտեղ գեթ մեկ հոգի կիմանաք մոտավորապես մայիս ամսին` շատ հետաքրքիր է լինելու», — ամփոփեց Մերնստը:
2 Comments
Մեկնաբանությունները փակ են.
SHPROT@@@@ ?ET ARTEN HASAV EDTEX LOL 🙂
Tapakutyun