Press "Enter" to skip to content

Նիգերիայի արքայազնի նամակը 18% տնտեսական աճի հեռանկար է բացել

Բախտներս բերեց, որ նկատեցինք այդ նամակը SPAM
Բախտներս բերեց, որ նկատեցինք այդ նամակը SPAM folder-ում

Այսօր կառավարության հրավիրած արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ երկիրը 18% տնտեսական աճի բացառիկ հնարավորություն է ստացել: Օրեր առաջ կառավարության էլեկտրոնային հասցեին եկել է նամակ Նիգերիայի վտարանդի արքայազնից, ով առաջարկել է ՀՀ կառավարությանը կիսել իրեն հասանելիք շուրջ 8 միլիարդ ԱՄՆ դոլար կազմող ժառանգությունը, եթե հայկական կողմը աջակցի իրեն բանկային փոխանցումների հարցում: «Հոր մահից հետո արքայզն Ռուանդի Մբենգոյի բոլոր հաշիվները արգելափակված են, դրա համար ինքը անձամբ չի կարողանում ժառանգությունը ստանալ: Մեզանից հասնում է ընդամենը հաշիվ բացել իր անունով, վրան մի 1200 դոլար գցել զուտ բանկային ծառայությունների դիմաց, ու էդ ամբողջ 8 միլիարդը կգա կնստի էդ հաշվին: Դրանից հետո գումարի կեսը կմտցնենք պետբյուջե, մյուս կեսը կմնա արքայազնին», — բացատրեց Աբրահամյանը: Փոքր ինչ խճճված գործարքը թույլ կտա արդեն սույն տարվա երրորդ կիսամյակում ապահովել 18% տնտեսական աճ:
Նախարարներից մի քանիսը տարակուսանք հայտնեցին այն մասին, թե ինչու է Նիգերիայի վտարանդի արքայազնը հենց ՀՀ կառավարությանը դիմել, սակայն վարչապետը պարզաբանեց, որ Հայաստանի մասին նշումները արքայազնը գտել է հոր` Ռուանդի I-ի օրարգրերում, որտեղ նա հիացմունք է հայտնել մեր չքնաղ երկրի ու բարի ժողովրդի մասին:
Նախարարների անձնական նվիրատվություններով գործարքի համար անհրաժեշտ 1200 ԱՄՆ դոլարը հավաքագրվեց հաշված րոպեների ընթացքում, և երեքշաբթի արքայազն Մբենգոյի անունով բացված հաշիվը պատրաստ կլինի ընդունել 8 միլիարդ դոլարը:

20 Comments

  1. Mnac gtnel evs 2-3 adpisi vtarandi arqayazner ev bolor darderic kprcnenq ham artaqin partq@ kpakenq ham Irani het nor gaz kqashenq ham el amena glxavor@ luysi tankacman harc@ klucvi ev karevoraguyn@ ayd amboxj gumar@ “pet byudje” kmtni ev mer “ereveliner@” ayd gumar@ mej-mej chen ani aynpes che? mecargo v@rchapet : Sa el Gyunaz tati noraguyn heqiatneric

  2. zavok srti mer erkri karavarutyunn enkan dandalosh a, vor karox enk hangist patkeraznel te es kargi anhetet hodvaz karox e nayev irakanutyun linel. guze es debilnin petk a bazatrel vor mail unezox zankazaz mard or gone mi hat tenz ankap namak a stanum. te tenz mekin gtnenk, tox mi hat el asi vor ira tetevsolik knoj karmir-kapuyt- kanach varderov nkarnern u 30 sentimetranoz chyolkaner voch vok chi sirum.

  3. Esel nor dzeva jur@ lus@ gaz@ @nde el inch ka tangacnelu jamanakna hayastan@ datarkelu vaxtna erevi xaaa xa xa xa gone miqich motik erkri anun tayiq

  4. Ocxar a exe dra amar el vtarel en nigeriyayic! Hmi el ocxar ocxar pox a kisvum?
    Ay baran ber tur mez ))))))

Մեկնաբանությունները փակ են.