Press "Enter" to skip to content

Սաակաշվիլին կայցելի Հայաստան` ծանոթանալու Հակակոռուպցիոն հանձնաժողովի հաջող փորձին

«Հովիկ Աբրահամյանը խոստացել է սովորեցնել կոռուպցիայի դեմ պայքարի գաղնտիքները...», - Սաակաշվիլի
«Հովիկ Աբրահամյանը խոստացել է սովորեցնել կոռուպցիայի դեմ պայքարի գաղնտիքները…», — Սաակաշվիլի

ԵՐԵՎԱՆ — Սեպտեմբերի երկրորդ կեսին սպասվում է Օդեսայի գուբերնատոր Միխեյլ Սաակաշվիլու այցը Երևան, որտեղ նա մտադիր է մեկ շաբաթ ուսումնասիրել հայկական հակակոռուպցիոն մարմնի հաջող փորձը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:

Միջոցառումը նախաձեռնել է հայկական կողմը, որի նպատակն է օգնել «դմբո արջուկին ճիշտ պայքարել կոռուպցիայի դեմ»: Կառավարությանը կից հակակոռուպցիոն խորհրդի խոսնակ Խաչատուր Չիլինտյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր է հարևանների հաջողությունը այս ոլորտում:

«Մենք անընդհատ տեսնում ենք, ոնց ա Սաակաշվիլին վիզ դնում մեր բարեկամ Ուկրանյայում: Էլ օլիգարխների ա պատին դեմ տալի, էլ քանդում է մենաշնորհային ավանդույթները  և անընդհատ պատժում կոռումպացված չինովնիկների… բայց ախր տենց հո չի լինում պայքարը կոռուպցիայի դեմ,» — նշում է Չիլինտյանը, — «պետք ա գոնե 5-7 տարի հակակոռուպցիոն հայեցակարգ մշակել` ցանկալի է ԱՄՆ և ՄԱԿ զարգացման ծրագրերի փողերով, հետո… հետո… ստեղծել հանձնաժողով, որի ղեկավարը ցանկալի ա լինի նախագահը կամ գոնե վարչաետը ու էդ հանձնաժողովի մեջ ճխտել բոլոր շահագրգիռ… պաշտոնյաներին»:

«Վատ գուբերնատոր չի Սաակաշվիլին, բայց կոռուպցիայի դեմ պայքարից ոնց-որ գլուխ չի հանում…», — ՀՀ հակակոռուպցիան մարմնի ղեկավար

«Հա ու մի երկու ՀԿ կարելի ա արանքում ներգրավել` արևմուտքը գժվում ա տենց բաների համար», — հավելեց հակակոռուպցիոն մարմնի տղեն:

Սաակաշվիլու վարած քաղաքականությունը կոռուպցիայի դեմ քննադատվել է նաև Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը. «Չի կարելի պաշտոնյաների հետ վարվել այդպես կոպիտ..», — նշված է հանձնաժողովի կայքում, — «Կոռուպցիայի դեմ հաջող պայքարելու համար նախ պետք է տարեկան գոնե մի երկու-երեք անգամ գնալ ուսուցողական այցերի էկզոտիկ երկրներ, ինչպես դա անում ենք մենք: Մարդ եթե չի եղել Արգենտինայում ու չի տեսել էդ հրաշք երկիրը, իր փառատոներով և այլ հաճույքներով, երբեք չի կարողանա արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ»:

Սաակաշվիլու այցի շրջնանակներում ՀՀ բոլոր պետական հանձնաժողովները մտադիր են Օդեսայի գուբերնատորին բացատրել ինչը ինչից հետո է և մանրակրկիտ ներկայացնել կոռուպցիոյի դեմ պայքարի հայեցի մոդելը:

«Էսքան տարվա մեջ ոչ մի կոռուպցիոն դեպք չի հայտնաբերվել` ուրեմն լավ ենք աշխատում», — պնդում են մեր էդ երկու հանձնաժողովներում:

17 Comments

  1. Գալույա տեսնի, սովորի թե մեր մոտ Ոստիկանները ինչպես են Ռումբա պարում :ՃՃՃՃՃ

  2. մեկ մեկ ինֆորմացիոն սայթերի հետ լենտայում ձերի պուբլիկացիաները խառնվում են, կարդում եմ, սկզբից չեմ ջոկում դուք եք, ձեռս տանում եմ դեպի կատվախոտը))))))))

Մեկնաբանությունները փակ են.