Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ է մտնում Կառավարության Ն-61ՈԻՊՍ որշումը, համաձայն որի պետական պաշտնյաներին կարգելեն աշխատանքային ժամերին բռնել iPhone 4S-ից բարձր հեռախոսներ: Որոշումը պայմանավորված է նրանով, որ հանրային ընկալման մեջ արմատավրվել է կոռումպացված պաշտոնյայի իմիջը, որի դեմ էլ կոչված է պայքարել նախագիծը: «Համաձայնվեք մի փոքր աբսուրդ կլինի iPhone 4S բռնող մարդուն մեղադրել բյուջեից միլիոններ մսխելու մեջ, կամ 8-նիշանոց կաշառքներ ստանալու մեջ», — ասում է Կոռուպցիայի դեմ հանձնաժողովի իմիջային բաժնի ղեկավար Սեմյոն Մխիթարյանը: Որոշումը նախատեսում է բացառւթյուններ` օրինակ հնարավոր կլինի բռնել iPhone 5, եթե հեռախոսի էկրանի վրա լինեն վառ արտահայտված ճաքեր և/կամ քերծվածքներ: Թույլատրվում է նաև բռնել սպիտակ գույնի iPhone 5. «այս կերպ պաշտոնյան ընգծում է իր տոլերանտությունը»:
Պատգամավորների և նախարարների շարքերում արդեն առկա են դժգոհություններ` մասնավորապես նրանք պնդում են, որ iPhone 4S-ի վրա անհնար է խաղալ մի շարք խաղեր, քանի որ դրանք պահանջում են ավելի հզոր պրոցեսոր: «Հիմա ես Candy Crush-ում էն մակարդակի եմ հասել, պետք է օրը 4-5 անգամ մտնեմ, թե չէ հետընթաց եմ ապրելու», — բողոքեց անանուն մնալ ցանկացած պատգամավորը, ով նաև չի պատկերացնում ինչ պետք է անի հաջորդ նստաշրջանի նիստերի ժամանակ:
Կոռուպցիայի դեմ հանձնաժողովը պատրաստում է ապագայում շարունակել խորացնել ազնիվ պաշտոնյայի իմիջը մի քանի նոր բարեփոխումներով: «Այս պահին քննարկում ենք ավելի մաշված կոշիկների կիրառումը, պաշտոնյաներին 20 տարուց հին մեքենաների նստացնելը և կառավարության macbook-երը ավելի համեստ նոութբուքերով փոխարինելը: Սա ցավալի գործընթաց է և մեզ վրա հսկայական ճնշում կա», — խոստովանեց Մխիթայանը:
9 Comments
Մեկնաբանությունները փակ են.
xexj pashtonyaner 🙁 txreci 😀
Ara hom du himar ches
Ն-61ՈԻՊՍ,,, Oops 🙂 լավն էր:
Eshi erkira(! Kara nokia 6300 brni bayc lini miloardater voncvor shatern en anum!
ռսական զապրետներ են
Yes milionaterem chanachum. Vor hasrak anguyn ekranov VERTU toli VORTU a brnum ))
6300 chgitem bayc vor shater@ 8800 arte en brnum eti hastata
Ձեր ամենալավ նյութերից մենյա վ տասկու գոնիտ, հենց քոմենթներն եմ կարդում 🙁 Էս ա՞ մեր մեծամասնությունը 🙁