ԵՐԵՎԱՆ — Սփյուռքի նախարարության և Հակակոռուպցիոն խորհրդի համատեղ ջանքերով Հայաստան ժամանած սիրիահայերը կստանան զգալի պետական աջակցություն: Այս տարվա հուլիսից կառվարության որոշմամբ Սիրիայից ժամանած հայերը կստանան կոռուպցիոն արտոնություններ:
«Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում մեր սփյուռքահայ սիրիացիների խնդիրները: Կոռուպցիան դա այն չարիքն է, որը ամենաշատն է հիսաթափեցնում մեր փոքրիկ սփյուռք հյուրերին», — նշում է սփյուռքի նախարարը: «Հասկանում ենք, որ ներկայիս կոռուպցիոն պրակտիկան շատ դժվար է հաղթահարել, ինչի համար էլ պատրաստ ենք արտոնություններ տալ մեր սփյուռքուլիկներին»:
Տվյալ ծրագիրը նախատեսում է կադասրտում, ՕՎԻՐ-ում, հարկային և մքասային մարմիններում ստեղծել հատուկ բաժիններ, որտեղ սիրիահայերին կսպասարկեն զեղչերով:
«Դա բավական հաջող գործիք է և մենք արդեն ունենք հաջողված պատմություններ: Օրինակ` կենտրոնում մի քանի սիրիահայկական լահմաջոյանոց կա, որոնց մեր հարկային տեսուչները չեն չամռվում», — նշում է հարկային ծառայության խոսնակ Վալդեմար Կթունցը: «Ամիս ա եղել, նույնիսկ իրենց կերած լահմաջոյի դիմաց վճարել են: Այ էդ կալիբրի և բարոյականության մարմին է հարկայինը»:
Հակակոռուպցիոն հանձնաժողովին հատկացված է առանցքային դեր` այն պետք է վերահսկի ողջ գործընթացը: Հանձնաժողովի խոսնակ Վաղինակ Լաբիրիթյանցը պարզաբանում է. «Անկեղծ ասեմ` բոլոր պետական մարմինները մեծ ոգևորությամբ են արձագանքել և ոչ թե 10%, այլ 100% են ազատում սփյուռքահայերին կաշառքի բեռից: Սա աննախադեպ է և ողջունելի»:
«Միակ մարմինը որ կտրականապես հրաժարվում է ընդառաջ գնալ դա ԴԱՀԿ-ն է,» — ցավով նշում է Լաբիրիթյանցը, — «ԴԱՀԿ-ենք աջ ու ձախ չախում են ցանկացած շարժվող էակ անկախ սոցիալական, կրոնական կամ որևէ այլ պատկանելությունից… Ինչպես գիտեք իրենց նկատմամբ անզոր են բոլորը.. Երեկ, օրինակ, օրը ցերեկով Հանրապետության հրապարակի մոտ մեր հանձնաժողովի մեքենայի վրա միզեց ԴԱՀԿ ղեկավարը… Ավաղ, այս պահի դրությամբ իրենց դեմ խաղ չկա»: