Press "Enter" to skip to content

Իշխանությունը համաձայնվել է մինչև տարվա վերջ կրճատել ՀԷՑ-ի թալանի 34%-ը

«Թալանի շատ կտրուկ արգելքը  կարող է կավածահար անել համակարգը», - իշխանություն
«Թալանի շատ կտրուկ արգելքը կարող է կավածահար անել համակարգը», — իշխանություն

ԵՐԵՎԱՆ — Թալանի դեմ անցկացվող ակցիաների շարքը և Բաղրամյան պողոտայի փակումը ստիպել է իշխանությանը համեմատաբար կրճատել թալանը: Իշխանությունը խոստանում է թալանը կրճատել 34%-ով արդեն այս տարվա վերում:

Նախագահը մասամբ ընդառաջ է գնացել ցուցարարներին և համաձայնվել «զգալիորեն կրճատել համատարած ալան-թալանը ՀԷՑ-ի գործունեության մեջ»: Կառավարությունը կարևորում է ցույցերը որպես կարևոր խթան թալանի դեմ պայքարի հարցում:

«Հա, լավ, նենց կանենք, քիչ թալանեն», - Պոնչ
«Այդ թալանի կրճատումը կհատուցվի պետբյուջեի հաշվին», — Պոնչ

«Այ, հիմա որ սենց տոշնի բացատրեցին, որ դեմ են թալանին, մի բան կանենք», — նշում է թալանի դեմ նորաստեղծ հանձնաժողովի նախագահ Պոնչը: «Մենք միշտ էլ ուզեցել ենք պայքարել թալանի դեմ, պարզապես անընդհատ ականջի հետև ենք գցել: Բայց հիմա որ սենց շուխուռ եղավ, արդեն ոնց-որ ուզած չուզած կբզբզանք», — վստահեցրեց հակաթալանային հանձնաժողովի էդ մարդը:

Թալանի վերասհկման գործին միացել է նաև Հայաստանի հակակոռուպցիոն հանձնաժողովը, որը ևս դրական է գնահատել թալանի դեմ պայքարի միտքը: Հանձնաժողովի խոսնակ Անահիտ, Անահիտյանը ասում է. «Հա, ի՞նչ ա եղել, շատ լավ միտք ա: Արդեն ձեռք ենք բերել պայմանավորվածություններ պետական մարմինների հետ, որ այս եռամսյակում 25%-ով ավելի քիչ ատկատ վերցնեն ՀԷՑ-ից և ընդհանուր առմամբ նվազեցնեն պաշտոնական դիրքի չարաշահումները: Բանակցությունները հեշտ չտրվեցին, բայց ի վերջո համաձայնվեցինք, որ սեփական շահի համար պաշտոնի չարաշահում չպետք է լինիառությամբ այն դեպքերը, երբ դա շաատ խիստ անհրաժեշտ ա»:

Մեր լրագրողի այն հարցին, թե ինչու չեն նախքան սոցիալական պայթյունը անդրադարձել այդ չարաշահումներին, հակակոռուպցիոն հանձնաժողովի խոսնակը հեռախոսով պատասխանեց. «Ալյո, ալյո? Բան չեմ լսում, քաղաքից դուրս եմ, հետո կզանգեմ»:

2 Comments

  1. Այսինքն՝ իշխանությունը հրաժարվում է դեռ որոշ ժամանակ 66%-ից ձեռ քաշել…

Մեկնաբանությունները փակ են.