ԵՐԵՎԱՆ — Կառավարությունը շարունակում է թափանցիկության բարձրացմանն ուղղված ջանքերը: Այս շաբաթ ընդունվել է կոռուպցիայի դեմ պայքարի թարմացված հայեցակարգը, որը պետք է մեծացնի թափանցիկությունն ու մասնակցությունը հակակոռուպցիոն ծրագրի իրականացման մեջ: Նիստը անց է կացվել գաղտնի պայմաններում:
«Կառավարությունը կարևորում է թափանցիկությունը որպես կարևորագույն, հիմնարար սկզբունք», — նշում է կառավարության անդամը, որը խնդրեց չնշել իր անունը, — «հենց այս հարցին էր ուղղված մեր վերջին նիստը, որտեղ հստակորեն ֆիքսվել է թափանցիկության կարևորությունը»:
Այս պահին Հակակոռուպցիոն հանձնաժողովը պատրաստվում է ստեղծել երկու ենթահանձնաժողով որոնց կներկայացնեն թափանցիկության վերաբերյալ նոր մոտեցումները: Ըստ հանձնաժողովի, հաշվի առնելով հակակոռուպցիոն պայքարի կարևորությունը հնարավոր չէ միանգամից հրապարակել թափանցիկության մասին դրույթները:
«Կգա ժամանակը և բոլորը կիրազեկվեն հակակոռուպցիոն հայեցակարգի նոր, առավել թափանցիկ աշխատաոճի մասին, սակայն դրա համար պետք է ժամանակ», — նշում է Հանձնաժողովի անանուն ներկայացուցիչը, — «մի քանի տարի անց, երբ թափանցիկության նոր դրույթները դառնան մատչելի լայն հասարակությանը, բոլորը կհասկանան, թե որքան թափանցիկ և մասնակցային էր այդ հանձնաժողովի աշխատանքը»:
Հիշեցնենք, որ բուն հայեցակարգը ընդունվել է անցած տարի, սակայն առավել թափանցիկություն ստացել է սույն տարվա հունիսին: