
«Մեդիա-Փաստ» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսին մի խումբ սոցիոլոգներ ահազանգեցին, որ երկրում կտրուկ նվազել է Արայիկ անունով տղաների քանակը: Մասնագետները ուսումնասիրել էն վերջին տարիների միտումներն ու անունների ընտրության դինամիկան և արդյունքները հուսադրող չեն. «Բնակչությունը խուսափում է Արայիկ անունից: Այս տարի, օրինակ, Արայիկները 3 անգամ ավելի քիչ են քան Մարտունները: Հասկանու՞մ եք, իսկ Մարտունը բավական հազվադեպ անուն է», — նշեց սոցիոլոգ, դոցենտ Արայիկ Պատվականյանը:
Սոցիոլոգները դեռ չեն կարողանում առանձնացնել Արայիկների քանակի անկման մեկ պատճառ. «Անհասկանալի է, ինչու այդ շատ տարածված հայկական անունը այսօր դարձել է այդքան հազադեպ: Մեր ունեցած Արայիկները պաշարը հիմնականում 30 անց մարդիկ են: Չկա երիտասարդ երգիչ Արայիկ անունով, սերիալներում չի նկարվում ոչ մի հայտնի Արայիկ: Կոչ եմ անում հենց այսօր բոլոր մայրիկներին ու հայրիկներին անհապաղ միջոցներ ձեռնարկել և փրկել Արայիկներին», — նշեց Պատվականյանը:
Սոցիոլոգների պնդմամբ եթե հենց այս տարվանից սկսած արագ միջոցներ չձեռնարկվեն, 40 տարուց Արայիկները ամբողջությամբ կվերանան հայկական լեռնաշխարհից:
Normal anunner dreq et erexeqin . . . Mexk en 🙂
կա տենց բան ArmComedy.com 😀