ԵՐԵՎԱՆ — Այսօր տեղի ունեցավ Հակակոռուպցիոն խորհրդի հերթական նիստը, որտեղ որոշում ընդունվեց ընդլայնել և ավելի մասնակցային դարձնել խորհուրդը: Արդյունքում առաջարկվել է տնտեսական մրցակցության ճյուղը տրամադրել առավել փորձառու օրենսդիրներից մեկին:
«Մեզ հաճախ մեղադրում են նեղ իշխանական խումբ լինելու և անարդյունավետ աշխատանքի մեջ միայն նրա համար, որ… դե… մենք մերոնցով ենք խորհրդում և ոչ մի օգտակար բան դեռ չենք արել… Բայց այսօր ամեն ինչ փոխվելու է», — իր բացման խոսքում նշեց խորհրդի նախագահը — «Այսօր մենք որոշել ենք ակտիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսական մրցակության ոլորտում և պատրաստվում ենք այդ ոլորտի պատասխանատու նշանակել ԱԺ պատգամավորներից մեկին»:
Հակակռուցպիոն խորհուրդը այս պահին բաղկացած է հիմնականում պետական պաշտոնյաներից և մի պահ «չարիքի իշխանության դեմ» պայքարած ԲՀԿ պատգամավորից: Նշված քայլի նպատակն է, ըստ Խորհրդի ղեկավարության, «ավելի բազմազան» դարձնել հակակոռուպցիոն մարմինը:
«Մեզ հաճախ են կշտամբում նեղ ու փակ լինելու համար: Այդ իսկ պատճառով մենք գնում ենք դեպի ըդլայնում, դեպի տնտեսական մրցակցություն, դեպի Սամվել Ալեքսանյան», — բացատրում է այդ մարդկանցից մեկը, «չենք կարծում, որ որևէ մեկը կասկածում է, որ Ալեքսանյանը լավագույնն է հասկանում ոլորտը և կոռուպցիոն ռիսկերը տնտեսական մրցակցության հարցում»:
Հակակոռուպցիոն խորհուրդը չի բացառում, որ ապագայում կդառնա նաև ավելի բազմազան և կներառի այլ կոռուպցիոն ռիսկերին ծանոթ հանրապետականների:
Վեևջն եք! 😀
es hodvac@ humora ???????????????????
Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.
Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։ (ՋԻՎԱՆՒ)