Press "Enter" to skip to content

Արամ Խաչատրյան փողոցի ասֆալտից տուժածների համար բացվել է թեժ գիծ

Արամ Խաչատրյան փողոց
Այվազովսկին նեռվայն ծխում է անկյունում

Երևանի քաղաքապետարանից այսօր տեղեկացանք, որ բացվել է հատուկ թեժ գիծ Արամ Խաչատրյան փողոցի ասֆալտից տուժածների համար: Առանձին թեժ գիծը բացվեց այն պատճառով, որ նշված փողոցից բողոքող քաղաքացիների զանգերը կաթվածահար էին անում այլ թեժ գծերի աշխատանքները: Քաղաքապետարանից վստահեցնում են, որ թեժ գիծը արդեն առավտյան ժամերին ստացել է ավելի քան 42 զանգ և ներկայացնում է մի քանիսի սղագրությունը:

 

9:02 Լևոն Ջ. «Ես հասա Խաչատրյան-Գյուլբեկյան խաչմերուկին ու մտածեցի երկրաշարժ է սկսվել: Արգելակեցի, երկրաշարժը դադարեց: Տեղից շարժվեցի, երկրաշարժը վերսկսեց: Կանգնեցրի մեքենան, դուրս եկա ու տեսա, որ ասֆալտը ալիքավոր է: Անհնար է պատկերացնել նման բան` Այվազովսկու 9-րդ ալիքի մոտիվներով արված ասֆալտ էր»։

 

9:41 Հրաչյա Խ. «Ես ինքս շինարարական ընկերություն ունեմ ու ասֆալտապատում եմ փողոցներ: Հավատացեք, ես լավ գիտեմ ինչպես մի քիչ փող խնայել ասֆալտի վրա, մի քիչ բանվորների, բայց սենց գրդոն կյանքում չէի տեսել: Ո՞նց կարելի ա էդ մարդկանց մոտ դասընթացների գրանցվել»։

 

Հնէաբանները դեռ հաշվում են հին ասֆալտների շերտերը
Հնէաբանները դեռ հաշվում են հին ասֆալտների շերտերը

10:11 Էդգար Ս. «Լյուկի մեջ ընկա ու մեքենայիս ամորտիզատորը փչացավ: Ու ես ինչ-որ ղզիկ Nissan March չեմ քշում, իմը Pathfinder ջիպ ա: Ուղղակի լյուկը ասֆալտելուց վերև չէին բարձրացրել` լյուկը մի 3-4 ասֆալտապատում ներքև էր մնացել»:

 

11:27 Դավիթ Տ. «Զանգել եմ ասեմ, որ անցա՛: Արամ Խաչատրյանով անցա ու ոչ մի տհաճ զգացում չկար: Աչքիս ավելի հաճախ սկսեմ ոտքով քայլել»։

 

11:52 Անանուն. «Ես ձեր կապալառուն եմ, էն որ ասֆալտապատել ա Արամ Խաչատրյան փողոցը: Էսօր արթնացա մի տեսակ տհաճ ու նոր զգացումով: Կարա՞մ մի անգամ էլ ասֆալտապատեմ էդ փողոցը, էս անգամ նորմալ»:

 

4 Comments

  1. իսկ Սևան քաղաքի ասֆալտից տուժածների համար հատուկ կլինիկա կբացվի….

Մեկնաբանությունները փակ են.