ԵՐԵՎԱՆ — ՀՀ վարչապետի գլխավորած հակակոռուպցիոն խորհուրդը ( էն որ վիզ դրած կոռուպցիայի դեմ է պայքարում, — խմբ.) շարունակում է փնտրել երկու ՀԿ, որոնք կզբաղեցնեն քաղաքացիական հասարակությանը հասանելիք երկու տեղերը խորհրոդում:
«Մենք կողմ ենք, որ քաղաքացիական հասարակությունը ակտիվ մասնակցի խորհրդի աշխատանքներին, սակայն լավագույն օգուտը կլինի, եթե այդ երկու ՀԿ-ի ներկայացուցիչները գան, խելոք նստեն, լսեն ու չխանգարեն մեր հակակոռուպցիոն պայքարին», — նշում է խորհրդի խոսնակ-համակարգող Մամիկոն Մտերմյանցը:
«Մենք հո չենք ասում, որ ՀԿ-ները ընդհանրապես չմասնակցեն. նույնիսկ ձևի համար երկու տեղ ենք հատկացրել, որ չնեղանան: Բայց քանի որ երկու ՀԿ-ի ձայնը խորհրդում միևնույն է դեր չի կարող խաղալ, ավելի տրամաբանական կլինի, որ սուս-փուս նստեն, հետո սիրուն ստատուսներ գրեն ֆեյսբուքում», — շարունակում է Մտերմյանցը:
Ի դեպ, խորհրդի աշխատանքներին մասնակցելու դիմած ՀԿ-ներից մեկը վստահ է, որ այդ երկու սուս-փուս ՀԿ-ների տեղերը կզբաղեցնեն խորհրդի առավել մեծ սիմպատիա վայելով իշխանական կազմակերպություններ: «Դե ոչ իշխանական ՀԿ-ները գուցե չգնահատեն սուս-փուս նստելու կարևորությունը, անհարամար վիճակներ ստեղծեն խորհրդում», — բացատրում է մեկ այլ ՀԿ-ի ներկայացուցիչը, — «Իսկ խորհուրդը չի սիրում անհարմարություններ, շեղող հանգամանքներ… Նրանց պետք է լռություն, որ կենտրոնացած աշխատեն կոռուպցիայի դեմ պայքարի վրա»:
Այս պահին Խորհուրդը շարունակում է փնտրել երկու սուս-փուս ՀԿ, որոնք մտահոգ հայացքով կմասնակցեն խորհրդի գալիք նիստերին:
Ժող ջաաան խնդրում եմ Like արեք օգնեք հաղթենք Շնորհակալ եմ… https://m.facebook.com/blognews.am/photos/a.1070923786268980.1073741837.345784302116269/1075633052464720/?type=1&source=43