ԵՐԵՎԱՆ — Տնտեսական զարգացման և հասարակական բարեկեցության նպատակով կառավարությունը կոչ արեց բոլոր հեռուստաընկերություններին շատացնել էրոտիկ ֆիլմերի ցուցադրումը: Հունիսի 1-ից նախատեսվում է լուրերի և վերլուծական հաղորդումների փոխարեն ցուցադրել անթաքույց սիրո տեսարաններով ֆիլմեր:
«Նպատակը բարի և մարդասիրական է` բարձրացնել մարդկանց տրամադրությունը, սերմանել սեր դեպի զմիմյանս,», — բացատրեց էդ գծով կառավարության ներկայացուցիչը: «Որքան շատ սեր լինի հասարակության մեջ, այդքան ավելի բարի և օրինապաշտ կլինեն ինչպես մարդիկ, այնպես էլ նրանց կանայք»:
Ծրագրի հեղինակ, կառավարության հասարակայնության հետ սիրալիր կապերի պատասխանատու Ավետիք Ներսյանցը բացատրում է նախաձեռնության ակունքները. «Միտքը եկավ շատ սպոնտան. կառավարության դեմը հերթական անգամ բողոքում էին նաիրիտցիները… մտածեցի`այ որ հիմա հեռուստատեսությամբ ինչ-որ երրորդ չափսի գեղեցկուհի անշահավետ դիրքում հայտնվեր աֆրոամերիկացու հետ խոհանոցային պայմաններում, արդյո՞ք այս մարդիկ այստեղ կլինեին»:
Ներսյանցը վստահեցնում է, որ սոցիալական բողոքների մեծ մասը սերում է հենց նման ֆիլմերի սակավությունից. «Հայկական սերիալներ նայելուց հետո մարդիկ ուզում են մի վնաս տան մեզ, մի բան քանդեն, մի բան պահանջեն… Պետք է անել այնպես, որ մարդիկ ժամանակ չունենան ներվայնանալու: Թող տեսնեն ինչպես են կանայք տառապում էրոտիկ ֆիլմերում և հասկանան, որ իրենց մոտ ամեն ինչ այդքան վատ չէ»:
Կառավարության էդ գծով մեկ այլ ներկայացուցիչ մեր լրագրողին պատմեց, որ կինոների մեծ մասում ներկայացվելու են խմբակային սիրո միջոցառումներ: Բանախոսը բացատրեց, որ նման ֆորմատը ստեղծում է թիմային ոգի և ուժեղացնում է թիմային պատասխանատվության զգացումը:
Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ արդեն գնում են բանակցություններ Գերմանիայի իշխանությունների հետ` մոտակա երեք տարվա նյութ տրամադրելու համար: Լեզվի տեսչությունը համաձայնել է թարգմանել նյութերը հայերեն` պահպանելով բնօրինակի արտահայտչամիջոցները:
Vonc el cheq alarel u etqan brndzel eq 3-.
կառավարության հասարակայնության հետ սիրալիր կապերի պատասխանատու Ավետիկ Ներսյանցը 😀
ԴՈԻՔ ԴԵՄՔ ԵՔ 😀
nman orenqnerow shatacnumen porniknerin, diteluc heto kuzenan porcel, aydpesel kachi brnabarutyuner@ ev pornikner@,
)))))))
[…] Armcomedy.com-ը գրում է. […]
http://www.iflscience.com/brain/researchers-find-association-between-porn-viewing-and-less-grey-matter-brain
Jaaaannnnn =D =D =D
orva bocn er ? gone Ավետիք anuny jisht greiq (((