
ԵՐԵՎԱՆ — Երեկ ավարտվեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Գազպրոմի բանակցությունները գազի գնի շուրջ: Կողմերը հասան կոմպրոմիսի` գազի գինը չի բարձրանա: Փոխարենը գազի մեջ ավելի շատ օդ կավելացնեն:
«Շատ բարդ բանակցություններ էին, բայց մեզ հաջողվեց թույլ չտալ գների աճը: Մենք վիզ դրեցինք և զսպեցինք թանկացման որևէ հեռանկար», — բացատրում է նախարարության խոնակ Աբգար Լոբունցը:
«Այո, կան իհարկե զիջումներ, որոնց ստիպված էինք գնալ… Դե կյանքը առանց զիջումների չի լինում: Գազի մեջ կմեծացվի օդի բաժինը` 20%-ով», — շարունակում է Լոբունցը: «Ասեմ նաև, որ ի սկզբանե Գազպրոմը առաջարկում էր օդի բաժինը մեծացնել 40%-ով, բայց կարողացանք համոզել, որ հանրությանը հայտարարենք միայն 20%, իսկ մնացածը առանց… Մի խոսքով, կարևոր չի: Կարևորը, որ գազի գինը չի փոխվի»:

Չի բացառվում նաև, որ ամռանը երկու ամսով այնուամենայնիվ բարձրացվի սակագինը` Գազպրոմի աշխատակիցների պատշաճ հանգիստը ապահովելու նպատակով: «Պարզապես այս տարի աշխատակազմին խոստացել ենք էն լավ ձևերով հանգիստ կազմակերպել` Մալդիվյան կղզիներում Թաիլանդի տրանսվեստիտ-մերսողներով», — բացատրեց Գազպրոմի խոսնակը:
Ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց գազի գնի շուրջ արձանագրված առաջընթացը. «Ես հիացած եմ, որ կառավարությունը կարողացավ ստիպել Գազպրոմին չբարձրացնել գազի գինը», — նշում է ժողովուրդը, — «Էդ նույն կոմպրոմիսը նաև մատնաքաշի գնի շուրջ էին հասել` արդեն երկու տարի է մատնաքաշը 30% ավեիլ քիչ է կշտացնում քան առաջ»:
Իշխանական աղբյուրները հայտնում են, որ մինչև տարվա վերջ հնարավոր է նաև բենզինի գների 50% կրճատումը` ջրի հետ խառնելու էլեմենտար մեթոդով: «Առաջ մտքներով չէր անցնում, բայց քանի տենում են ժողովուրդը ձեն չի հանում, մտածեցին` ինչու ոչ», — նշում է աղբյուրը:
Գազպրոմը սաշիկի 50%-ի կեսը`25%-ը , ժողովրդի վրայից հանեց,վերցրեց իրա վրա