«Գիտեք մեզ հաճելի՞ ա իրենց բանտում պահել… Ուղղակի դե հազար ու մի մեյմունություն կարող ա անեին էս ընթացքում… Չգիտե՞ք իրենց. բարի մտադրություններով, բայց հինգերորդ դասարանցու խելքով մարդիկ են», — նշում է ոստիկանության մամուլի խոսնակը:
Մի քանի օր առաջ ձերբակալված Նախախորհրդարանի անդամներին բերման են ենթարկել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: «Կարծեմ էդ խուլիգանությունն ա կամ էդ տիպի մի բան», — բացատրեց քննչական կոմիտեի ներկայացուցիչը:
Քննիչները պնդում են, որ ունեին օպերատիվ տեղեկություն, որ Նախախորհրդարանը պատրաստվում էր զանգվածային ընդվզման միջոցառումներ անել ապրիլի 24-ին:
«Մեր հետախուզական խումբը երկար ամիսներ աշխատում էր այդ տեղեկատվությունը ստանալու համար: Չենք կարող բացահայտել մեր աղբյուրները, բայց վստահեցնում ենք, որ տեղեկատվությունը վստահելի է», — ասում է քննչական կոմիտեի ներկայացուցիչը:
Նախախորհրդարանի քարտուղար Անահիտ Նախաբաբլոյանը բացատրում է կոմիտեի բացահայտումը. «Դե… մենք մամուլի հաղորդագրություն էինք տարածել, որով ասում էինք, որ այդ օրը մեծ ցույց ենք անելու: Գուցե այդտեղից են իրենց հետախույզները բացահայտել մեր պլանները…»:
Այս պահին ոստիկանությունը շարունակում է խուզարկությունները նախաձեռնության անդամների տներում, որի արդյունքում արդեն առգրավվել են բազմաթիվ սառը զենքեր. 232 դանակ և շամփուր, 43 դանկրատ, 32 ձմեռվանից մնացած լեչոյի պահածո, որը «կարող էր փչանալ և օգտագործվել որպես քիմիական զենք», 21 ‘շվաբր’ մակնիշի հարվածող գործիք և Արմենչիկի 2 դիսկ:
Նախախորհրդարանը արդեն ներողություն է խնդրել Արմենչիկի դիսկեր պահելու համար, սակայն պնդում է, որ մնացած գտածոները կիրառվել են կենցաղային նպատակներով:
Անհանգստության ալիքը մեղմելու համար ոստիկանությունը ևս մեկ անգամ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ ձերբակալված ակտիվիստները կարձակվեն հենց վիճակը մի քիչ խախանդվի. «Օրենքի շրջանակներում մենք ընդամենը կանխել ենք պոտենցիալ անհամությունները, որ կարող էին կազմակերպվել Նախախորհրդարանի կողմից»:
???
Նախախորհրդարանի հանդեպ շատ նախալավարի գործեցին
Karajarkei,Qardashyani galuc araj,havaqel bolor txamardkanc. De,nranq enpisi ban unen,vor hnaravor e ev brnabarein)))
Ճիշտ առաջարկ Ոստիկանության կողմից..
baiz mi tesak amboxjakan chi` orinak turkiayi koxmic natoyi shrjanaknerum patrastakamutyun ajakcutyan kam mijamtutyan ;p ajakcelu naxaxorhrdani azgayin kochin dzerbazatvel sovetakan rusakan rejimi azdecutyunic u xtanelu nor voraki haykakan petutyun axax; mtahogutyun taracashrjanum haxurn azgaynakan sharjumneri verelki fonin haykakan herankarner mianalu sunineri hetaga hnaravor razmakan dashinkin )) u chtaracvem te che khasnem minchev naxijevan heto bayazet, kimic kanyeic chek karoxanum ktrvel erevum a :/
Ufffff. Shutvanic esqan lavy cher exel :))))