Press "Enter" to skip to content

Մշակույթի նախարարությունը խոստանում է Ալեգրովայի համերգը ցրել կամ քաղաքից հեռու մի տեղ անել

«Դե կարելի է նաև Գառնին փակել մեկ օրով: Նենց չի, որ առաջին անգամ ենք անում», - նախարար
«Դե կարելի է նաև Գառնին փակել մեկ օրով: Նենց չի, որ առաջին անգամ ենք անում», — նախարար

«Դե հիմա… արդեն խոստացել ենք, հո չենք ասի ընդհանրապես “մի արի”», — բացատրեց Մշակույթի նախարարը: — «Ի՞նչ իմանայինք, որ էս ընթացքում իրական աստղ համերգ կտա, որից հետո անհարմար կլինի Ալեգրովային մեջ գցել…»

Նախարարությունը վստահեցնում է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի Ալեգրովան (որը ևս հայ է, բայց չի սիրում խոսել դրա մասին, որովհետև մի քիչ քաշվում է դրանից) չփչացնի այն հաճելի մթնոլորտը, որը ստեղծվել է Երևանում այս ամսվա ընթացքում:

Այս պահի դրությամբ առավել հավանական տարբերակը համարվում է Վայոց Ձորում համերգի կազմակերպումը: Չի բացառվում նաև Մարալիկի փաբերից մեկում ռուս աստղի հյորընկալումը, քանի որ Երևանի ոչ մի փաբ չի համաձայնվել հյուրընկալել այն:

«Երեք անգամ զանգել ա, երեք անգամն էլ չեմ պատասխանել... Չեմ թողնի գա Fiction-ում գաղջ մթնոլորտ ստեղծի», - անանուն փաբատեր
«Երեք անգամ զանգել ա, երեք անգամն էլ չեմ պատասխանել… Չեմ թողնի գա Fiction-ում գաղջ մթնոլորտ ստեղծի», — անանուն փաբատեր

«Իրինան ինքը ևս շատ անհանգստացած է և վախենում է, որ Կանյե Վեսթից և System Of A Down-ից հետո նա կարող է մի տեսակ տուզիկ տպավորություն թողնել, բայց նրան վիզ փող է պետք», — բացատրում է Մշակնախի` ռուս աստղերի հետ համագործակցության գծով պատասխանատու Մանուկ Վլադիսլավյանը:

«Չենք բացառում նաև, որ իրավիճակը կփորձենք շտկել ասիմետրիկ եղանակով. նախքան Ալեգրովային բերելը մեկ այլ` էլ ավելի “Ճ” կլասի երգիչ/երչուհի հրավիրելով, որից հետո Ալեգրովան էդքան անկապ չի նայվի», — շարունակում է Մշակնախի էդ տղեն: — «Համ էլ, մի մոռացեք, որ չնայած փորձում ենք օգնել վիճակին, բայց Ալեգրովայի համերգի հետ կապ չունի նախարարությունը: Մենք ընդամենը կողքից բզբզում ենք:

Մեր լրագրողը փորձեց պարզել, արդյոք Մշակնախը չի ընկճվում այն փաստից, որ վերջին շրջանի բոլոր արժեքավոր մշակութային երևույթները տեղի են ունենում առանց նախարարության միջամտության: Մշակնախի էդ տղեն պատասխանեց, որ «մենք չենք կարծում, որ առանց մեզ հնարավոր կլիներ կազմակերպել այդ ամենը: Մենք կարող էինք խանգարել: Բայց հարգելով լիքը բան, չենք խանգարել»:

29 Comments

  1. Gayane Maghakyan via Facebook Gayane Maghakyan via Facebook 14/04/2015

    :-D:-D:-D:-D aaaaa ..tuzik :-D:-D:-D:-D

  2. Alegrovan erbeqel “tuzik” I tpavorutyun chi toxel u chiel toxni, u nuyniak karevorel chi te inq@ estex dahluchum inchqan mard khavaqi, karevor@ SUPER ergchuhi e u shat sirvac shateri koxmic…..

  3. De Garnii tachary duq harsaniqi hamar el eq che vardzov talis, ajnpes chi vor dzezanic heru e… Cheq el amachum srbavajrery darcrel eq gumar ashxatelu mijoc, gone ajd harcerum barojakan exek.

  4. Astrik Daniel via Facebook Astrik Daniel via Facebook 14/04/2015

    Karces te hayastane bem e kam hamergasrah vor mec klassi Astéric heto mijin kargi astreri gale harcakani tak drvi kam el merjvi. Kardachyanneri év Westi galuc heto mer joxovurdi chachake xist bardrzacav vor Alegrovain tuzik hamaren? Kam el naxarate inches karox er aydpisi tema aracacel u nman artahaytutyunner anel?

  5. Inqe mishtel tuzika exel u petqel chi ga stex nvnva uxxaki mer poxere tox het tan iranc tuzik halov etqan toms caxecin u laphecin

  6. Alis Sogomonjan via Facebook Alis Sogomonjan via Facebook 14/04/2015

    De yete amachum e hayeren xos kam asi,vor inq@ haj e,el inchu eq zes ajdpes kotorum.Pox e patq inq@ lav giti te inchpes petq e ashxati.OK

  7. Ete Alegrovan tuzika??? Hapa mnac@ ovqer kam incher en?? Isk hayerin inchpes misht voch mi dzevov ches karox gohacnes

  8. Lucine Sargsyan via Facebook Lucine Sargsyan via Facebook 14/04/2015

    Cheq amachum?

  9. Gjveleq? Es erb daraq senc super-puper mi hatel Alrgrovayin anuneq dnum gomic paxac mshak.nax.

  10. Armin KA via Facebook Armin KA via Facebook 15/04/2015

    himael ancaq Allegrovain ay gexciner to allegrovan enqan pox uni vor saxit hat hat …..kani hatches

  11. Artak Artak 16/04/2015

    To ai GRPANI SHNIKNER, et dzezanic inch eq nerkayacnum, nman mardkanc viravorum eq, u xosum nenc baneri masin vor dzer hagov chi, nax xosqs es hodvaci hexinakin uxxem, ete grel es inch apacuicner unes, vor tvial mardiq tvial dzevov artahaytvel en, isk ete artahaytvel en tox mi hat iranc nerkayacnen tesnenq irancic inch arjeq en nerkayacnum vor iranc tuil en talis nmanatip viravoranqner hascnel hanrachanach mardkanc voronc hasac bardzrunqneri masin angam amenalav yeraznerum cheq kara tesneq, et nuin demqern minchev Qardashyanneri Hayastan gal@ berannern anter anter shax ein talis naev nranc hascein

  12. Artak Artak 16/04/2015

    Viravoranqners uxxvac en anter anter xosacoxnerin(comment groxnerin)

Մեկնաբանությունները փակ են.