ԵՐԵՎԱՆ — Սփյուռքի նախարարությունը իր եռամսյակային հաշվետվության մեջ արդեն ներառել է Քարդաշյանների այցը, ինչպես նաև լրացուցիչ գումարներ պահանջել` Հայաստանի համբավը բարձրացնելու և հնչեղությունը հզորացնելու համար:
«Հա ի՞նչ` Քիմը տեխնիկապես սփյուռքից ա. մենք Սփյուռքի նախարարությունն ենք, ուրեմն.. դե… ինքը մեր պրոյեկտն ա…», — նշում է Սփյուռքի նախարարության խոսնակ Հրածին Հակոբյանը:
Խոսնակը լրագրողներին հայտնեց, որ Քարդաշյանների այցը եղել է նախարարության ծրագրում 2009 թ.-ից: «Որոշ մարդիկ թերահավատ էին մեր նախարարության արդյունավետության հարցում: Ինչ ասես չասեցին մեզ», — ասում է նախարարության անանուն ղեկավարը. — «Կերա՞ք: Տեսա՞ք` ինչեր ենք անում: Տեսա՞ք` ոնց ենք տժժցնում»:
«Ինչ ասես չասեցին մեզ կայքի վրա տարեկան քանի միլիոն ծախսելու համար», — շարունակում է նախարարության փորձագետ Հասմիկ Հակոբյանը. -«Տեսա՞ք` ինչ կալիբրի մարդու գրավեց մեր կայքը»:
«Մեր ինֆորմացիայով` Հայաստան գալու որոշումը եղել է Քիմի` էն լիքոտ քրոջինը», — բացատրում է նախարարության կայքի թարմացման երկրորդ պատասխանատուի երրորդ քարտուղար Վլադիկ Հակոբյանը: «Նա (Քլոուի Քարդաշյանը — խմբ.) ասաց Քիմին` այ քուր, հլը նայի ինչ կայք եմ գտել` «Սփյուռքի նախարարություն»: Դե Քիմն էլ ասեց` հոպ, բա մենք էլ ենք սփյուռք… Մի հարմար ծրագիր չկա՞, մի երկու օրով գնանք: Ու ըտեղ գտան «Արի տուն» ծրագիրը ու եկան»:
«Դեռ անցած տարի պետք է գային, ուղղակի խնդիրեն կային Քիմի ամուսնու հետ` էն կիթառիստի», — նշում է նախարարության կանաչապատման հարցերի երկրորդ տնօրենի տեղակալի քարտուղար Մանուկ Հակոբյանը: «Մենք ստացանք տեղեկություններ, որ էդ տղեն հայ չէ, ինչը դժվարեցրեց Հայաստան գալու գործընթացը: Ի վերջո` իր նախնիներից մեկին ձևակերպեցինք որպես դաշնակցական ու ներգրավեցինք այցի մեջ: Ի դեպ, վատ ջութակահար չէ Քյոնե Ֆեստը»:
Չնայած Քարդաշյանների ընտանիքը արդեն մի քանի օր է Երևանում է, սակայն մինչ այս պահը չեն հանդիպել Սփյուռքի նախարարին: Այս հարցը պարզաբանեց նախարարության կազմակերպչական կոմիտեի ղեկավար Ալյոնա Հակոբյանը. «Այո, մինչ այս պահը տիկին Հակոբյանը չի հանդիպել ո՛չ Քիմ Քարդաշյանին, ո՛չ էլ Քենո Վիստին: Բանն այն է, որ տիկին Հակոբյանը շատ զբաղված է, բայց խոստանում է ինչ-որ պահի մի տասը րոպե հատկացնել Քիմին և իր ակարդիոնիստ ամուսնուն»:
Incha asme)
chka haykakan voreve kayq vor lav gorci, cheq hamozi :p
ինձ թվում էր Տկ․ Հակոբյանը օդնոկլասնիկիով էր գտել Քարդաշյանին․․․ փաստորեն իրականում նախարարության չարաբաստիկ կայքն էր․․․
Սամալյոտի տոմսնա կայքից առել?
3:)
Loool
iya iroooq?
😀 lavn er, voncor serjn asi. hayastan2 ETM mtnelov kanxeci artagaxt@ 😀
tuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu. ETER DZER ASHXATANQI ARDYUNQ@? Laaaaaaaav eliiiiiiii
Hargeliners!!!!!!!!!!!!!!! Karcum em xarneleq TSexaspanutyn@ mi urish harci het
Lolllll
Inchi. Vor hay chi chi Kara gA hayastan Es inch norutyun amerikai kaxakatsi a u shaat chanachvats erajisht
Sona Mitoyan
vonc vor lurj en yndunum, ha__)))
Ogneq haxtenq 1 Like ete djvar chi , shnorhakal em ?https://m.facebook.com/333459926814670/photos/a.415331281960867.1073741849.333459926814670/415943461899649/?type=3&theater
lurj havataciq ha?
Ակարդիոնիստ)))))))))) (Y)
Haziv mi hat normal hodvats 😀
?????????