
ԵՐԵՎԱՆ — Կառավարությունը վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է նախորդ տարվա տնտեսական լոքշից խուսափելու համար: Արդեն մշակվել են երկարաժամկետ և կարճաժամկետ ռամսեր ինչպես ֆինանսական, այնպես էլ ներդրումային կլիման մանթոյից հանելու համար:
Կենտրոնական բանկը վստահեցրել է, որ համալիր միջոցառումներ են ձեռնարկվում արտարժույթի տինտիրիտներից խուսափելու համար: ԿԲ-ն խոստանում է խստորեն պիսկել արժեթղթերի շուկայում սպեկուլյատիվ բնույթի մուտիտներ անողներին:
Հարկայինը հայտարարել է անդրանիկ հաջողությունների մասին. առաջին եռամսյակի եկամուտները արդեն իսկ գերազանց արդյունքներով իսպալնյատ են արել:
Կառավարությունը նաև կոչ է անում ընդդիմադիր ուժերին ք**մեջ չանել նախարարության ջանքերը տնտեսության զարգացման ուղղությամբ: Կառավարության խոսնակը բացատրել է ընդդիմության հարցերին չպատասխանելու պատճառը. «Նրանց ատչոտ չի հասնում»,- պարզաբանել է նա:
Ի պատասխան այդ հայտարարության` ՀԱԿ համակարգողը վկայակոչել է ժնևյան` մարդու իրավունքների կոնվենցիան, որի համաձայն` կառավարությունը փաստացի բեզատչոտնիկ է:

Ընթացիկ տարում նախատեսվում է Եվրպական արժեթղթերի շուկայում տուլիտ անել լրացուցիչ երեք միլիարդի պարտատոմս, ստորագրել Եվրամիության հետ քաղաքական կտրվածքով ինտեգրման ֆլան-ֆստանը և մի փոքր գռուզիտ անել փոքր ու միջին ձեռնարկատիրությունը:
Ընդդիմությունը կոչ է անում երկու անգամ մտածել նախքան արևմուտքի վարկերին վայիս լինելը, քանի որ դրանց վերադարձը դժվարացնելու է հետագա տնտեսական խզարը: Սակայն իշխանությունը մերժել է այդ նկատառումը` նշելով, որ ընդդիմությունը «պ**դիտ է անում»:
Իշխանության ծրագիրը քննադատել է նաև Եվրոպական բանկը, որը մեղադրել է կառավարությանը մասայական մուտիտ կազմակերպելու մեջ: Կառավարությունը հակադարձել է` նշելով, որ բանկը այդքան չկա, որ իրենց մեղադրի որևէ բանում. «Ո՞վ են եղել եվրոպացիները իրենց քուչում` ի՞նչ սոցիալական կարգավիճակ են ունեցել, ի՞նչ հեղինակության տեր են եղել այդ բեսերը: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր ռազմավարության մասին անհարկի արտահայվի ամեն մի լաշկամոյկա»:
Չնայած հնչեցրած քննադատությանը` մինչև ամսվա վերջ կառավարությունը պատրաստվում է ստանալ ԵՄ-ի 10 մլն եվրոյի չափով գրեֆ` մարդու իրավունքների ոլորտում լրացուցիչ ռամսեր անելու նպատակով:
խոսքի ասենք մեկը կա, որ մտածումա որ կարա Եվրոպացիքին ֆռացրած ըլնի իրա մոմենտով՞.. էտ մկների թայֆեն վաբշե տեղը չի բերում աշքիս
:))))))))
Shat tpavorich er!!!!!!!! Apri Sergey@!!!!