Press "Enter" to skip to content

Իրանական Նոր տարվա կապակցությամբ Հայաստանում կլինեն թանկացումներ

«Ձվի թանկացումը կլինի ի օգուտ ժողովրդի... Իրանցի ժողովրդի»
«Ձվի թանկացումը կլինի ի օգուտ ժողովրդի… Իրանցի ժողովրդի»

Մարտի 21-ին Իրանում նշում են Նոուռուզը` Նոր տարին։ Այդ կապակցությամբ Հայաստանի կառավարությունը մարտի 21-ից 31-ը նախատեսել է որոշ ապրանքներ թանկացնել երկրի խանութներում և սուպերմարկետներում։ Մասնավորապես` կթանկանան չարազը, կոնֆետները, բաստուրման և, իհարկե, հավկիթը։ Նախատեսվում էր թանկացնել նաև խոզի բուդը, սակայն վերջին պահին կառավարությունում հիշել են, որ իրանցիները մեղմ ասած անտարբեր են այդ ապրանքի նկատմամբ։

«Իրանը մեր վաղեմի դաշնակիցն է, իսկ իրանցիները` բարեկամ ժողովուրդ։ Այս օրերին այնտեղից Երևան են ժամանում բազմաթիվ զբոսաշրջիկներ, և նրանց նկատմամբ շատ վիրավորական կլիներ ապրանքները չթանկացնելը»,- նշել է կառավարության` թանկացումների գծով վարչության պետ Անատոլի Գռփունցը` բացատրելով. «Երբ մենք նշում ենք մեր Նոր տարին` հունվարի 1-ին, դրանից առաջ լինում են թանկացումներ, չէ՞։ Հիմա սա էլ ա նույն պահը էլի ոնց որ»։

Լուրը բավականին արդարացված դժգոհություն է առաջացրել ժողովրդի մոտ. «Հա բայց ես ի՞նչ կապ ունեմ իրենց տոնի հետ։ Բան չունեմ ասելու, իմ բարեկամ ժողովուրդն ա, լավ ախպեր ա նույնիսկ, բայց մեկ ա` ես ի՞նչ կապ ունեմ»,- նշել է ժողովուրդը։

«Բադ ըլնեմ, թե ջոկում եմ` ես ինչ կապ ունեմ»
«Բադ ըլնեմ, թե ջոկում եմ` ես ինչ կապ ունեմ»,- Ժողովուրդ։

Անատոլի Գռփունցը շտապել է հանգստացնել ժողովրդին. «Հա, առաջին հայացքից իրոք` անտրամաբանական է այս ամենը, բայց եկեք ընդունենք` մեր երկրում թանկացումները հիմնականում հենց այդպիսինն էլ լինում են։ Սակայն այս դեպքում տրամաբանություն կա. որքանո՞վ ճիշտ կլինի խտրականություն դնել մեր բարեկամ երկրի Ամանորի նկատմամբ։ Ինչու՞ պետք է միայն մենք վայելենք նախատոնական թանկացումները Նոր տարուց առաջ։ Թող իրանցի զբոսաշրջիկները գան և իրենց էլ ավելի հարազատ ու ջերմ միջավայրում զգան»։

Մեր թղթակիցը զրուցել է նաև Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկների հետ, որոնցից մեկը նշել է. «Չեռա՞… Չեռա՞… Չեռա՞ (Ինչո՞ւ… Ինչո՞ւ… Ինչո՞ւ,- խմբ.)»։

Զբոսաշրջիկներին շտապել է ուրախացնել նաև Երևանի սուպերմարկետներից մեկը. «Մենք ունենք մի հիանալի անակնկալ մեր հյուրերի և ընդհանրապես` Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու համար. այդ օրերին մեզ մոտ վաճառքում կլինի, ուշադրություն` կո-կոր-դի-լոոոոս… Այո, մենք կոկորդիլոս կվաճառենք»։ Այս մասին իմանալով, իրանցի զբոսաշրջիկներից մեկը նշել է. «Խոբ, վալի չեռա՞… Չեռա՞…Չեռա՞ (Լավ, բայց ինչո՞ւ… Ինչո՞ւ… Ինչո՞ւ,- խմբ.)»։

12 Comments

  1. Հմայակ Մարտիրոսյան via Facebook Հմայակ Մարտիրոսյան via Facebook 22/03/2015

    Է

  2. Shushan Makaryan via Facebook Shushan Makaryan via Facebook 22/03/2015

    U senc mer mot kpahpanvi mshtakan tankutyan kayunutyun@…

  3. Bin Sur via Facebook Bin Sur via Facebook 23/03/2015

    Bolorin mexadrum eq, baci Hayastani karavarutyunic.

  4. Հայաստանում թանկացումների համար երբվանից է հիմնավոր պատճառ պետք???

  5. Emilia Pashinyan via Facebook Emilia Pashinyan via Facebook 23/03/2015

    et tankacnoxnerin harkavore patji entarkel ,,,aranc himnavor patjari chen tankacnum,,, ipr qichenq tujvac , himael parsikneri patjarov enq tujvelu,,,, karoxa bunt anenq durs shprtenq parsiknerin,,,dranqelen arden zzvecnum

Մեկնաբանությունները փակ են.