Press "Enter" to skip to content

Երկրի մականունների պաշարը սպառման եզրին է

kk
Մականունները սկսեցին ավելի արագ սպառվել ինտերնետային nick-երի լայն տարածման պատճառով

Պաշտոնյաներից և քրեական տարրերից բաղկացած հատուկ հանձնաժողովը արդեն տևական ժամանակ է ահազանգում է, որ շատ շուտով Հայաստանում արդեն անհնար կլինի հորինել նոր մականուն: Բանն այն է, որ մականունավորների քանակը երկում աճում է երկրաչափական պրոգրեսիայով, և անհնար է դառնում ստեղծել նախադեպը չունեցող մականուններ: «Հեռավոր 90-ականներին մեր նախնիները շատ անպատասխանատու և շռայլ են օգտագործել մականունները, ում ասես տվել են: Մենք ուզում ենք իրազեկել հանրությանը, որ պետք է այսօրվանից արդեն սկսել զգուշորեն զբաղեցնել մականունները, միայն ծայրահեղ դեպքերում քրեական հեղինակություններին և/կամ պաշտոնյաներին շնորհել մականունով», — նշեց հանձաժողովի նախագահ Արման «Ժնջիլ» Նահապետյանը, որն ինչ-որ պաշտոն է զբաղեցնում կամ մշակույթի կամ քաղաքաշինության նախարարությունում: Նրա պնդմամբ` երկրի մականունների պաշարները կսպառվեն արդեն 2020թ., ուստի անհրաժեշտ է  մականունների շնորհման խստացված ընթացակարգ: «Օրինակ «չաղ» մականունը կարելի է տալ միայն 120 կգ հատած տղամարդկանց», — պնդում է Ժնջիլը` շարունակելով.- «Պետք է փայփայենք հայալեզու մականունները: Օտար մականունները կան ու կան, բայց որքանով ահ ու սարսափ կնեշրնչի «Կռուասան» Աշոտը կամ «Playstation» Գառնիկը` դատեք ինքներդ»:

Հանձնաժողովը նաև առաջարկում է ժամանակավոր արգելք դնել լայն տարածում ունեցող մականունների վրա` «Բոյով», «Գոճի», «Ֆստյուլ» և այլն: «Դրանք չեն ծառայում իրենց բուն նպատակին` նույնականացնել կոնկրետ մարդուն, դեռ մի բան էլ խառնաշփոթ են ստեղծում. օրինակ խոսքը պատգամավոր «Կալբաս»-ի՞ մասին է, թե՞ վարձու մարդասպան «Կալբասի»», — բացատրում է հանձնաժողովի նախագահը: Ակտիվիստները հույս ունեն, որ խորհրդարանը ականջալուր կլինի պահանջին, առավել ևս հաշվի առնելով, որ այնտեղ մականունավորները լայն ներկայցվածություն ունեն:

4 Comments

  1. էԷԷԷԷ տղաներ, ասում են Րաֆֆի Հովհաննիսյան էլ ռեժիսորա դառել ))))

  2. Рита Варжапетян via Facebook Рита Варжапетян via Facebook 22/03/2015

    Карине Гаспарян,mi ban mtacela petq))))))))(anpayman karda)))

Մեկնաբանությունները փակ են.