Այսօր կայացած ճեպազրույցին Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հաստատեց իր մտադրությունը` փոփոխել խորհրդարանի Wi-Fi ցանցի գաղտնաբառը: Սահակյանը ցանկանում է փոփոխել ԱԺ կանոնակարգը այնպես, որ Wi-Fi ցանցին մուտք ունենան միայն ԱԺ նիստերը բարեխղճորեն այցելած պատգամավորները, մշտական հանձնաժողովների քննարկումներից չբացակայածները և գոնե տարին երկու օրինագիծ հեղինակածները: «Իհարկե սա ծայրահեղ քայլ է, բայց նպատակը մեկն է` խթանել խորհրդարանի արդյունավետությունը: Ամեն ամիս անձամբ Wi-Fi ցանցի գաղտնաբառը փոխելու եմ ու տալու եմ միայն այս բարձր չափանիշներին համապատասխանող պատգամավորներին: Իմ ժամանակ Wi-Fi ընդհանրապես չկար, ու, պատկերացրեք, ավելի լավ օրենքներ էինք գրում», — նշեց ԱԺ նախագահը:
Նոր նախաձեռնությունը միտված է բարձրացնելու պատգամավորների արդյունավետությունը, կամ գոնե նվազեցնելու նրանց կողմից անիմաստ վատնած ժամանակը: Ինտերնետի օգտագործման երեք ամսվա մոնիտորինգը ցույց տվեց, որ ԱԺ պատգամավորները ամենաշատն այցելում են սոցիալական կայքեր և խաղում են Candy Crush.
«Ես օրինակ այսօրվանից ջնջում եմ Candy Crush-ը իմ պլանշետից», — հայտարարեց Սահակյանը և հորդորեց այլ պատգամավորներին հետևել իր օրինակին:
Նորամուծությունը միանշանակ չի ընդունվել օրենսդիրների շարքում: Հրանտ Բագրատյանը նշում է, որ չի կարող Skype-ը անջատած պահել. «Ես ամբողջ աշխարհում հարգված տնտեսագետ եմ, ինձ ամեն վայրկյան կարող են զանգել Քեմբրիջից կամ Սանկտ Պետերբուրգի համալսարանից ու խնդրել դասախոսություն կարդալ»: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ XXI դարում չի կարելի սահմանափակել ինտերնետը. «Մի քանի ամիս առաջ մեր կուսակցությունը անվճար գերհզր Wi-Fi սարքեր կբաժաներ բոլոր տուժած պատգամավորներին, բայց հիմա էդ հնարավորությունը չունենք: Կարողա դուք միանա՞ք իմ TSU էջին»: «Ես տենց էլ չգտա էդ Wi-Fi որտեղիցա միանում», — ամփոփեց նախաձեռնությունը միանշանակ սատարող միակ պատգամավոր Առաքել Մովսիսյանը. «Դու ձևը գիտե՞ս»:
Леночка у нас есть вай фай?
haziv el
այ մարդ չփոխես, պատգամավորները ԱԺ գալիս են ձրի ինտերնետի համար
Uxexd poxi. Vor ivijaki lini normal mtacel
nu starik
արա դուք հայոց այբուբենը թամամ չգիտեք, ինչ մնաց wifi գաղտնաբառ փոխեք!
Amota postum zinvora zohvel due esim inch I mason es xosum ai …..
որ մենակ ինքը օգտվի 😀
ps шучу 😀
Irenq el irenc het kberen
Kod@ Kdarna MAESTRO777
es mera es ur enq hasel
https://www.facebook.com/pages/The-Armenian-Genocide/1570538003206983
Մեկ Like, մեկ հարված թուրքերին…
Հավաքենք մեկ ու կես միլիոն Like մինչև Ապրիլի 24-ը, և ցույց տանք թուրքերին, որ մենք կանք ու լինելու ենք միշտ…