Press "Enter" to skip to content

Հարյուրամյակի կապակցությամբ կստեղծվի ևս մեկ երգ` «Ճանաչի՛ր, փիսիկ»

«Նոր երգը կլինի էլ ավելի կործանարար հարված Թուրքիայի իշխանություններին»,- Ռիչարդյան։
«Նոր երգը կլինի էլ ավելի կործանարար հարված Թուրքիայի իշխանություններին»,- Ռիչարդյան։

Մեզ հասած հավաստի աղբյուրների համաձայն` Թուրքիայի նկատմամբ ճնշումները էլ ավելի մեծացնելու նպատակով այս պահին ստեղծվում է ևս մեկ երգ` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին` «Ճանաչի՛ր, փիսիկ»։ Մտահաղացման հեղինակ, պրոդյուսեր Նորայր Ռիչարդյանը պատմում է. «Ընդամենը մի քանի օր է անցել, ինչ «Don’t deny» — ը հայտնվել է համացանցում, բայց արդեն կարելի է նկատել այն համատարած խուճապը, որը սկսվել է Թուրքիայի իշխանությունների մոտ։ Պատճառը` «Don’t deny, baby» արտահայտությունն է։ Այո, անսպասելի ու դիպուկ հարված` Baby: Նրանք մեզնից սպասում էին ագրեսիա, երկարաժամկետ քայլեր ու գործողություններ, իսկ մենք անկանխատեսելի գտնվեցինք ու նրանց հետ խոսեցինք «baby»-ով»։

Ռիչարդյանի խոսքերով` հենց դրանից էլ ոգեշնչված, իրենց թիմը որոշեց ևս մեկ երգ ստեղծել, կիրառելով փաղաքշական մեթոդը։

«Նոր երգը` «Ճանաչի՛ր, փիսիկ»-ը, կլինի էլ ավելի կործանարար հարված Թուրքիայի իշխանություններին։ Եթե Baby բառը իր մեջ ավելի շատ դրական երանգներ է պարունակում, ապա փիսիկի դեպքում մենք գործ ունենք երկիմաստության հետ` փիսիկ, այսինքն փոքրիկ, մազոտ կենդանի, որը նաև վախկոտ ու անվճռական է»,- բացատրել է Ռիչարդյանը։

Նոր երգի խոսքերի ու երաժշտության հեղինակները նույնպես արդեն հայտնի են։ Խոսքերը կգրի Բարսեղ Ավետյանը, իսկ երաժշտությունը` նույն ինքը Ռիչարդյանը։ «Շատ հետաքրքիր մեղեդի կլինի. սկզբում հանգիստ, հետո կզարգանա, իսկ վերջում սենց` «ճանաչի~ր, փիսիկ, ճանաչի~ր…»»,- պատմել է Ռիչարդյանը։

Ֆոտո 2. մի հիանալի ակցիա
Ֆոտո 2. մի հիանալի ակցիա (կտցրո՛ւ, որ մեծացնես)

Երգը կկատարեն բոլորովին անհայտ երգիչներ ՀՀ յուրաքանչյուր մարզից և Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանից։ Տեսահոլովակում կլինի 150 հոգի։ Ըստ ռեժիսորիի` թիվը խորհրդանշում է 1.5 միլիոն հայերին, ուղղակի պետբյուջեից չկարողացան այդքան շատ գումար ստանալ ու 150 հոգուց ավել մարդ չստացվեց ներգրավել։ «Նրանք բոլորը կկրեն անմոռուկներով հագուստ` երկրի լավագույն դիզայներների կողմից, իսկ տեսահոլովակում առավել բարետես լինելու համար կայցելեն երկրի ատամնաբուժարաններից մեկը, որը մի հիանալի ակցիա է կազմակերպել 100-րդ տարելիցին ընդառաջ (տես ֆոտո 2,- խմբ.)»,- մեծ ոգևորությամբ պատմել է տեսահոլովակի ռեժիսորը։

 

31 Comments

  1. Christina Evoyan via Facebook Christina Evoyan via Facebook 15/03/2015

    Vaay, vaay ???

  2. cavali a shaat…bayc iroq past…Shat chishtel ameninch asec hexinake….Es 100rd tarelice vomanq sarqin business vomanqel irenc gorce araj talu lav arit unecan.Amot e baby iroq amot e

  3. Baby …. Aziz — aveli haskanali kliner kam habibi kam djanem . Akandjneris chehavatatsi baby lseluc, chmayats lsoghutyanes chevstahelu arit chunei

  4. Էսպես ասում, ծիծաղւմ ենք…բա որ հանկարծ հիմք ընդունեն ու անե՞ն…Կանեն, գիտե՞ք: Բերեք, քանի շուտ ա ջնջեք, այսպես ասած, շառից, փորձանքից հեռու: Կիրականացնեն ու վերջում Ձեզ կմեղադրեն 😉

  5. Margarit Hakobyan via Facebook Margarit Hakobyan via Facebook 15/03/2015

    isk ur e dzer vidion (((

  6. Baby-ի մեջ,ով գիտի ստեղծողները մեզ “հասարակ մահկանացուներիս))” անհասանելի մի այլ կարգի “ՎԵՐԻԻԻԻԻ՜Ն գաղափար” են դրել, բայց հլը որ սաղ ազգս ու ես էլ ձեր հետ,չենք որսում…..

  7. mihayuhuxosq mihayuhuxosq 15/03/2015

    ըըը; Կարևորը շատ տխուր չլինի էլի: կարելի ա գլխներին անմոռուկ դնել, բեմի հետևի ֆոնին Ծիծեռնակաբերդի մակետիկը տեղադրել, իսկ անմոռուկները շատ, ինչքան հնարավոր ա շաաատ

  8. Hovo Minasyan via Facebook Hovo Minasyan via Facebook 15/03/2015

    մի հատել երգ հենց նոր թողարկվեց՝ Ընդունի՛ր, պուճուր

  9. Hovo Minasyan via Facebook Hovo Minasyan via Facebook 15/03/2015

    Մի մերժի կյանքուլ

  10. N.A. N.A. 15/03/2015

    մտահաղացման բառ գոյություն չունի: Մտահղացման….

  11. Chem haskanum iranc mijocarumneri gagatnaketner evratesilin masnakcel@???cicaxeli makardakov en anckacnum mijocarumner@ haziv eli .aveli lurj mijocarum chka u dzhvar el lini

  12. Երգեր գրելով է դիվանագիության, իրավական դաշտում կհաղթեք, կեցցեք, ասում եմ եկեք դիվանագետներն է թող երգեր գրեն?

  13. don't deny don't deny 16/03/2015

    Բարսեղ Ավետյան չէ, այլ Ավետ Բարսեղյան))) Սրանից ելնելով` ես էլ չեմ հասկանում հոդվածի լրջության մասին, կասկածում եմ…

  14. Arnold M H-yan via Facebook Arnold M H-yan via Facebook 16/03/2015

    ա դե երգ ա էլի է…

  15. German Grachoff German Grachoff 16/03/2015

    Mtahaghacum@ lav e u Baby-n el patahakan chi ! Shat lav e ,petq e turqerin hunic hanel u drdel irar hetevic sxalner gorcel. Turqin heriq e i hat sxalvi. Sa mer ogtin e. Voch mi people kam habibi , Baby,Pisik (pussy)-angleren. Satkacnogh mtahaghacum e !!!)))

  16. Nelli Minasyan via Facebook Nelli Minasyan via Facebook 17/03/2015

    Rafayel Begoyan karda 😀

  17. Taron Petrosyan via Facebook Taron Petrosyan via Facebook 17/03/2015

    txeq tuftumeq uje, es temayov humor chen anum

  18. Hasmik Barseghyan via Facebook Hasmik Barseghyan via Facebook 17/03/2015

  19. Hasmik Barseghyan via Facebook Hasmik Barseghyan via Facebook 17/03/2015

    Դուք գուշակներ եք տղաներ?!!!
    “After April I love you
    After April I follow you
    You are always in my heart
    Forever April 24th 2015”

Մեկնաբանությունները փակ են.