ԵՐԵՎԱՆ — Կառավարության կադրերի բաժին/հայտարարություններ/մարտ
Պաշտոնի անվանում — Ընդդիմադիր ուժ (այլընտրանքներ չառաջարկել)
Աշխատանքի տևողությունը — Երկարաժամկետ` երկու տարվա փորձաշրջանով
Աշխատանքի վայրը — Ազատության հրապարակ (աշխատանքը նաև ենթադրում է պարբերական այցեր մարզեր)
Աշխատանքի նկարագիր — Ընդդիմության պաշտոնակատարի պարտականություններն են`
- Պարբերաբար խոստանալ իշխանափոխություն
- Կազմակերպել զանգվածային միջոցառումներ ժողովրդի լիցքաթափման նպատակով
- Մասնակցել համապետական ընտրություններին և ստեղծել թեթև աշխուժություն ընտրությունների հաջորդ օրը
- Պարբերաբար հնչեցնել իշխանության ներկայացուցիչների մականուններ
- Անհրաժեշտության դեպքում մի քանի օր իրականացնել նստացույց և/կամ հացադուլ
Անհրաժեշտ կրթություն և ձիրքեր.
- Բակալավրի աստիճան Հանրային կառավարման մասնագիտացմամբ
- Քաղաքականության մեջ աշխատանքի առնվազն 10 տարվա փորձ
- Հավելյալ ժամեր աշխատելու հնարավորություն (աշխատանքի ֆիքսված ժամերը` 9:00-18:00, սակայն հնարավոր են փոփոխություններ)
- Ցածր, վստահություն ներշնչող և հզոր ձայն
- Կազմակերչական ունակություններ և արագ փոփոխվող իրավիճակին հարմարվելու ձիրք
- Երկար ժամանակ հաց չուտելու ֆիզիկական հնարավորություն
- Նախկինում որպես ընդդիմություն աշխատելու անհրաժեշտ փորձ` առնվազն 5 տարի
Աշխատանքի պայմաններ.
- Աշխատավարձը կախված է փորձի և հավելյալ հանձնարարություններ կատարելու հետ:
- Հաջողված թեկնածուն կանցնի երկու շաբաթանոց ներածական ուսուցում:
- Հաղթած թեկնածուին կտրվի առողջապահական ապահովագրություն և լրացուցիչ արտոնությունների շռայլ փաթեթ:
Դիմելու կարգը.
Դիմողը պետք ուղարկի CV hr@regime.am հասցեով այս տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ` նախքան աշխատանքային օրվա ավարտ: CV-ում խնդրում ենք նշել առնվազն երեք նախորդ գործատուների կոնտակտային տվյալներ: Խնդրում ենք նամակի մեջ հստակ նշել, որ այս հայտարարության մասին իմացել եք Առաջին ռազմահայրենասիրականից:
Կազմակերպության մասին.
Իշխանությունը հանդիսանում է փակ բաժնետիրական ընկերություն, որը գործում է ՀՀ-ում 1991-ից և ունի հարուստ փորձ երկրի ղեկավարման և իշխանությունը չհանձնման գործում: Իշխանության գործունեության հիմնական ոլորտն է ինքնավերարտադրությունը և ինքնահարստահարումը:
ՆՇՈՒՄ. Ընկերությունը կկապվի միայն ֆիլտրած (short-listed) թեկնածուների հետ:
isk gorcatun inchi chi nshum inch paymanner en arajarkum? Orinak ashxatavardz, bonusner, tarva mej 20 ashxatanqain orov ardzakurdi hnaravorutyun. Mek el inchqan jamanaka petq et convertaciai processin masnakcelu hamar @nddimadiric -> HHKakan darnalu hamar :))) menq el enq uzum lav aprenq :))))
aha shnorhakalutyun arag ardzaganqman hamar ))
😀 jishtn asac shat chem hetevum qaxaqakan anc u darcin, bayc apaga @ndimadirner@ petq e stuyg imanan et vordegrman process@ inchqan jamanaka tevum vor iranq el imanan te inchqan en sovac mnalu :))
հարգելի ArmComedy.com բա CV ինչ էլ. հասցեով ուղարկեմ ? 😀
(^_-)
Բա դիմեք, իսկը ձեզ համար է :))))
)))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))
https://www.facebook.com/pages/%D5%96%D5%B8%D6%82%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B8%D6%82%D5%BD/1570538003206983
https://www.facebook.com/pages/The-Armenian-Genocide/1570538003206983
Մեկ Like, մեկ հարված թուրքերին…
Հավաքենք մեկ ու կես միլիոն Like մինչև Ապրիլի 24-ը, և ցույց տանք թուրքերին, որ մենք կանք ու լինելու ենք միշտ…