
ԵՐԵՎԱՆ — Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալուց հինգ օր անց կառավարությունը հրապարակել է ԲՀԿ-ին վերաինտեգրելու ճանապարհային քարտեզy, որը նախատեսում է իրականացման երեք փուլ: Հայեցակարգը կիրականացնի նոր ստեղծվող հանձնաժողովը, որը կղեկավարի Վաչե Գաբրիելյանը:
Կառավարությունը բացատրում է, որ փորձում է օգտագործել Գաբրիելյանի փորձը ԵՏՄ և ԵՄ ինտեգրման գործընթացներում նաև այս պրակտիկ ներքաղաքական հարցում: «Մեր նպատակն է ինտեգրել ԲՀԿ բոլոր ակտիվներն ու ներուժը ՀՀ ներքին կյանքում», — նշում է կառավարության խոսնակ Ալբերտ Աբունցը, — «Առաջին քայլը նախատեսում է տնտեսական ինտեգրում, որտեղ հարկային մարմինները սերտ համագործակցություն կհաստատեն ԲՀԿ բիզնեսների հետ»:
Առաջիկա ամսում կստեղծվի ԲՀԿ-ի վերաինտեգրման և զարգացման հանձնաժողովը, որը ավանդույթի համաձայն կղեկավարի Վաչե Գաբրիելյանը: «Քայլ առ քայլ կօգնենք մեր ԲՀԿ գործընկերներին տեղափոխվել իշխանական հոգեվիճակ` քայլել, ժպտալ և հագնվել իշխանորեն», — նշում է հանձնաժողովի արտաքին կապերի պատասխանատուի օգնականի ներկայացուցիչը:
ԲՀԿ նոր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ վերջին զարգացումներից հետո կարող են բացվել որոշ համագործակցության եզրեր չարիքի իշխանության հետ, սակայն մանարմասների մասին խոսելը դեռ վաղ է:

«Ինչպես գիտեք, ԲՀԿ-ն այսուհետ ներկայանում է որպես ոչ թե այլընտրանք, այլ ընդդիմություն, իսկ իշխանությունը մեզ համար այս պահին… “Չարյաց փոքրագույնի” իշխանություն է», — նշել է Զոհրաբյանը, — «Այսինքն ինչ-որ գործընթացներ իհարկե գնում են, բայց չեմ կարծում, որ ԲՀԿ-ի վերաինտեգրումը կլինի հեշտ: Առայժմ չափազանց թարմ է նվաստացման դառը նստվածքը»:
Իշխանությունը խոստանում է անել ամեն ինչ, որպեսզի ԲՀԿ-ի վերաինտեգրման գործընթացը լինի հնարավորինս հարմարավետ և անցնցում: Կառավարության աղբյուրը նշել է մեր թղթակցին. «Նախ կսկսենք ավելի քիչ հետապնդել ԲՀԿ-ականներին, հետո մի քիչ կթուլացնենք հարկային բեռը ու մանրից օդերը կբացենք` մինչև առաջին նախարարական պորտֆելը»:
ԲՀԿ-ի վերաինտեգրման գործին ակտիվորեն մասնակցելու է նաև Սփյուռքի նախարարությունը, որը գործարկել է «Արի տուն, ախպերս» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում շարքային ԲՀԿ-ականներին կենթարկեն ռեաբիլիտացիոն աշխատանքների, իսկ երիտ-ԲՀԿ-ականներին կներառեն Բազե ճամբարում:
Ապրեք տղաներ, տրամս ընկել էր, հիմի կարելի է աշխատել….
շաաաաաաաատ լավն էր!!!!
Mnuma serj@ ta
??
https://www.facebook.com/pages/The-Armenian-Genocide/1570538003206983
Մեկ Like, մեկ հարված թուրքերին…
Հավաքենք մեկ ու կես միլիոն Like մինչև Ապրիլի 24-ը, և ցույց տանք թուրքերին, որ մենք կանք ու լինելու ենք միշտ…