ՎԱՇԻՆԳՏՈՆ — Չնայած կառավարության որոշման, որ այսուհետ տաղավար տոներին հաջորդող մեռելոցները կլինեն աշխատանքային օրեր` մի շարք ՀՀ դեսպանատներ որոշել են այնուամենայնիվ հակառակվել և ոչ աշխատանքային համարել այդ օրերը: Դե… օկ` մեկ դեսպանատուն:
ԱՄՆ-ում Հայստանի դեսպանատան անանուն աղբյորը տեղեկացնում է, որ որոշումը ընդունվել է միաձայն. «Մենք բոլորս քվեարկեցինք և որոշեցինք, որ ես ճիշտ եմ` հայ մարդը պետք է տաղավար տոն օրով չաշխատի: Ցավալի է, որ նախկին կառավարության միակ լուսավոր կետը չեղարկվեց ներկայիս կառավարության կողմից»:
Համաձայն դեսպանատան որոշման` տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրը աշխատակիցներին հնարավորություն կտրվի անցկացնել Հայաստանում` դեսպանատան բյուջեի հաշվին: «Հայ մարդը պետք է հնարավորություն ունենա այդ օրը այցելել գերեզմաններ` անկախ երկրի տնտեսական վիճակից», — բացատրում է աղբյուրը, — «Մենք թռիչքի ամբողջ ծախսը վերցնում ենք մեզ վրա: Այսինքն դե` ժողովրդի, որը հավատացյալ է և կհասկանա»:
Բացի դրանից Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան դիմաց արդեն կանգնեցվել է հսկայական խաչքար, որը խորհրդանշում է դեսպանատան ներաշխարհը և դիվանագիտական ակտիվությունը:
«Այո, խաչքար ենք դրել: Ի՞նչ ա, վա՞տ ա» , — մեկնաբանում է աղբյուրը, — «Մինչև տարվա վերջ նաև նախատեսում ենք փոքրիկ մատուռ կառուցել դեսպանատան տարածքում, որտեղ կաղոթենք հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար, բայց հաշվի առնելով նաև հայ-ԵՏՄ հարաբերությունների կարևորությունը»:
ԱՄՆ դեսպանատունը նաև կոչ է անում բոլոր մյուս դեսպանատներին դրսևորել քաղաքացիական ակտիվ դիրքորոշում և չգնալ գործի մեռելոց օրերին: «Այսօր կմոռանանք մեռելոցը, իսկ վաղը մեքենայի մեջ կմոռանանք աչքուլունք կամ սուրբ նկար կպցնել: Պահպանենք ազգայինը», — նշում է աղբյուրը:
Հայաստանում դեսպանատան դիրքորոշումը ստացել է բավական սառը արձագանք. առայժմ միայն մի քանի արքեպիսկոպոս են աջակցել նախաձեռնությանը: Դե.. օկ` մեկ արքեպիսկոպոս:
Լավն եք
LAv eli ))))))))))))))))))))))))))))))))))))
Amen inch enqan absurd a darcel, vor ete sa nuynisk katak e, mievnuyn e hnaravor e.
ԲԱ ԶԱՏԻԿԸ ՈՒ ՍԲԽԱՉԸ ?
Inchi hujs uneiq, vor ban e poxvelu. Xndzory erb nexum e, mievnujn e texapoxutjunic ajd nujn xndzory chi verakangnvelu. Hima ajs mardn e, ira jamanak amen or mereloc er, hima ajd avandujty het qashac tarel e AMN.
😀
lavn er))))))
Все понятно , и правильно . Я только не поняла зачем было Т. Саркисяну глаза заклеивать ???
Հայ դիվանագիտությունը ակատիվ??