ԵՐԵՎԱՆ — Հինգշաբթի երեկոյան ոստիկանությունը բերման է ենթարկել ակտիվ քաղաքական պրոպագանդայով զբաղվող 27-ամյա Մամիկոն Գրիգորյանին: Իրավապաշտպաններն ու երիտասարդի ընկերները վստահ են, որ նա հետապնդվում է քաղաքական հայացքների բացակայության համար:
Հելսինկյան Վանաձորի Գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշում է. «Մարդը հստակորեն կոչեր էր բարձրաձայնում, որոնք չէին արտահայտում որևէ քաղաքական դիրքորոշում. ընդհանուր սթափության, զգոնության կոչ էր անում, սակայն չէր խրախուսում ոչ մի քաղաքական ուժի օգտնին: Այսինքն շատ լղոզված ու անհասկանալի քաղաքական դիրքորոշում ուներ մարդը: Կարծում եմ ակնհայտ է, որ նրան ձերբակալել են հենց նրա համար, որ ոչ մի հստակ բան չէր ասում: Ոստիկանության նյարդերը չդիմացան»:
Բուն մեղադրյալը ևս կարծում է, որ իրեն բերման են ենթարկել քաղաքական հայացքների համար: «Ինձ դեռ ուսանողական տարիներից միշտ մեղադրել են քաղաքական որևե հոդաբաշխ միտք չարտահայտելու համար», — բացատրում է քաղբանտարկյալը, — «Ես միշտ փորձել եմ գտնել մի քաղաքական ուղղություն, որը ինձ դուր կգա, բայց ոչ մեկը սրտովս չի… Այդ իսկ պատճառով ես միշտ հնչեցնում եմ շատ աընդհանուր կոչեր` “Հայեր, եղեք ակտիվ: Մասին մի լավ բան անենք: Ոչ ծուլությանն ու անհամությանը” և այլն»:
Ոստիկանությունը հերքում է քաղաքական ենթատեստը: «Երիտասարդը բերման է ենթարկվել հստակ սադրանքների համար», — նշում է կապիտան Մնացականյանը, — «Մարդկանց ամբոխի մոտ նա հստակ գոռացել է` “Հայեր լավ սովորեք և լավ քաղաքացի եղեք”, ինչը կարող էր հակասական տպավորություն թողնել ամբոխի մոտ: Ամբոխը կարող է դա հասկանալ, որպես հեղափոխության և զանգվածային անկարգությունների կոչ, որովհետև… դե մարդիկ դրան են սովոր: Մենք ստիպված ենք միջամտել, հետագա բռնություններից խուսափելու համար»:
Ոստիկանությւոնը հրաժարվում է մեկնաբանել դեպքը ավելի մանրամասն` խորհուրդ տալով չխորանալ և սպասել քննության արդյունքներին: Կապիտան մնացականյանը նաև հավելեց. «Իհարկե այս դեպքը կապ չունի քաղաքացու հայասցքների հետ, սակայն ամեն դեպքում ցանկալի է, որ մարդը հստակ կողմնորոշվի իշխանություն է, ընդդիմություն, թե այլընտրանք.. այդպես մեր գործն էլ կհեշտանա»:
“Հայեր լավ սովորեք և լավ քաղաքացի եղեք”, ինչը կարող էր հակասական տպավորություն թողնել ամբոխի մոտ: Ամբոխը կարող է դա հասկանալ, որպես հեղափոխության և զանգվածային անկարգությունների կոչ, որովհետև… դե մարդիկ դրան են սովոր: Մենք ստիպված ենք միջամտել, հետագա բռնություններից խուսափելու համար» 😀
լավն էր
Ոստիկանական երկաթյա տրամաբանություն